Առողջ բաժանման կանոնները. 12 նշան, որ դուք վերապրել եք բաժանումը և առաջ եք շարժվում
15.08.2017
Դուք բաժանվել եք, դա տխուր է, բայց պատահում է: Ինչպես հասկանալ, որ այդ իրադարձությունը արդեն դադարել է գրավել ձեր մտքերի 100% և դուք պատրաստ եք նոր ապրումների:
Դուք հեռացրել եք նրան ձեր ընկերների ցանկից
Դուք հիանալի հասկանում եք, որ այցելել նրա էջը՝ նշանակում է ստանալ տհաճ զգացողություններ:
Դուք շուտ եք ազատվել մանր հիշեցումներից
Դուք արդեն սովորել եք գցել անպիտան բաները, և սրանք էլ նույնպես երկար չեն մնացել:
Դուք մանրամասն քննարկել եք բաժանումը մտերիմ ընկերուհու հետ
Դուք նստել եք, հաճելի երեկո եք անցկացրել և այժմ ձեր հոգին թեթևացել է:
Դուք ինչ-որ բան եք փոխել ձեր կերպարում
Ոճային սանրվածք եք արել, ներկել եք մազերը: Արել եք ամեն ինչ, որպեսզի ինքներդ ձեզ ապացուցեք, որ կյանքը չի դոփում տեղում:
Դուք լավ ժամանակ եք անցկացրել այնտեղ, որտեղ չէիք սպասում
Երեկույթի մասնակցելու հրավեր ստանալով դուք մեքենայորեն համաձայնել եք, այնուհետև փոշմանել, սակայն որոշել եք գնալ: Եվ շատ լավ եք արել, այնտեղ դուք հիանալի ժամանակ եք անցկացրել:
Դուք նոր զբաղմունք եք գտել
Նկարչություն, պար, այն ինչի համար առաջ ժամանակ չէիք գտնում:
Դուք սկսել եք նոր ուտեստներ պատրաստել
Դուք պատրաստում եք հետաքրքիր ճաշատաեսակներ, աղանդերներ:
Դուք դիտում եք այն ամենը, ինչ նա չէր ուզում
Եվ քանի որ դուք միասին էիք, հետաձգում էիք դիտումը: Պարզվում է՝ իզուր:
Դուք ավելի հաճախ եք հանդիպում ընկերների հետ
Նույն պատճառով, այժմ դուք ավելի շատ ժամանակ ունեք, բացի այդ՝ ոչ մեկը դրանից չի դժգոհում:
Դուք ժամադրությունների եք գնում
Նույնիսկ, եթե դրանք ոչինչի չեն բերում, միևնույն է, դուք ուժ եք գտնում նոր մարդկանց հետ հանդիպելու, և դա շատ կարևոր է:
Դուք վայելում եք մենակությունը
Եվ գնահատում այդ պահերը
Դուք հիշում եք, թե ինչն էր ձեզ նյարդայնացնում հարաբերություններում
Եվ հասկանում եք, որ նրա որոշ սովորություններ կարող էին բաժանման պատճառ դառնալ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5940 անգամ
Читать на русском
|