Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 միջոց փոխվելու համար

08.08.2017

Ծանո՞թ է արդյոք ձեզ այն զգացողությունը, որ եկել է փոփոխությունների ժամանակը: Այսպիսի ցանկություն առաջանում է մեզանից յուրաքանչյուրի մոտ, սակայն մենք ոչ միշտ ենք հասկանում ինչից սկսել:

Հոգեբանները հիշեցնում են, որ հաճախ ներքին փոփոխությունների համար առաջին քայլը դառնում է արտաքին փոփոխությունը: Գաղտնիքը պարզ է, նորովի գործելով կամ հայտնվելով նոր հանգամանքներում, մեզ ավելի հեշտ է զգալ մեզ նոր մարդ:

Ահա 5 գործուն միջոց, որոնք կօգնեն փոփոխությունների ճանապարհին:

Առաջին միջոց. սանրվածքի փոփոխություն

Մեզանից շատերը զգացել են իրենց վրա` բավական է փոխել սանրվածքը, փոխվում է նաև մտածելակերպը: Այդ պատճառով ընտրեք գրավիչ սանրվածքներ, մազերի նոր գույն և գնացեք գեղեցկության սրահ:

600x580

Երկրորդ միջոց. սննդակարգի փոփոխություն

Ճաշատեսակները, որոնք մենք երբեք չենք պատրաստել և չենք օգտագործել նույնպես կարող են մեզ փոխել: Համաձայնեք, նա, ով ընթրում է թարմ բանջարեղենից աղցանով ուղղակի չի կարող լինել գիրացողող «մորաքուր», նա միշտ նրբագեղ և յուրահատուկ կին է, ով շատ գեղեցիկ է:

Երրորդ միջոց. զբաղմունք

Անպայման չէ սկսել որևէ բան նկարել, ասեղնագործել: Դա ոչ բոլորին է դուր գալիս և ոչ բոլորի մոտ է ստացվում: Զբաղմունքը կարող է լինել արվեստի որևէ ուղղության, որևէ հեղինակի գրական ստեղծագործության ուսումնասիրություն և այլն: Այդպես դուք կդառնաք ավելի հետաքրքիր և ձեր համար, և շրջապատի: Համաձայնեք, այդպիսի փոփոխությունները միայն լավն են:

Չորրորդ միջոց. նոր ծանոթություններ

Եթե ձեր ընկերների շրջապատում, հիմնականում նրանք են, ում հետաքրքրությունները և կենսակերպը համընկնում են ձեր ունեցածի հետ, ապա արժե լայնացնել շրջանակը նրանցով, ում զբաղմունքները ձեր համար նորություն են: Որակի և բովանդակության փոփոխություններն անպայման ձեր վրա դրական ազդեցություն կթողնեն:

Հինգերորդ միջոց. նոր ինտերյեր

Չարժե միանգամից փոխել պատերի գույնը և կահույքի ոճը: Սկսեք քչից՝ օրինակ, գնեք հարմարավետ բազկաթոռ կամ էլեկտրական բուխարի տեղադրեք, կախեք վառ նկար կամ պատուհանագոգին ծաղկամաններ դրեք ծաղիկներով:

Կարևորը, որ ձեր կյանքում հայտնվի ինչ-որ նոր և անսովոր բան, այդ ժամանակ իքներդ էլ հեշտությամբ կփոխվեք:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 11249 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոկո Շանելի 5 սովորություն, որոնք նրան երիտասարդ են պահել

04.11.2026
Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կայանում էր ոչ թե թանկարժեք քսուքների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ պարզ առօրյա սովորությունների մեջ։

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
09-11-2026 05:47
Մեգան Մարքլի ընտանիքի շուրջ սկանդալն անսպասելի շրջադարձ է ստացել։ Նոյեմբերի 6-ին հաղորդվեց, որ Սասեքսի դքսուհու 82-ամյա հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը, Ֆլորիդայում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից։ Daily Mail-ի տվյալներով՝ ձերբակալությունը կապված է երեխաների սեռական բռնության վերաբերյալ նյութերի ենթադրյալ պահպանման հետաքննության հետ։ Նա կալանավորվել է Լեյքլենդի «Maravida Senior Living» ծերանոցում։
09-11-2026 03:34
Չինաստանում կայացած գեղասահքի ISU Գրան պրիում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Մոնե Չիբան՝ 224.48 միավորով: Արծաթե մեդալը բաժին հասավ ռուս Ալեքսանդրա Տրուսովային՝ ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 221.27 միավոր: Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Լի Հա-ինը 210.79 միավորով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.11.2026
Դիտվել է 440 անգամ
04.11.2026
Դիտվել է 409 անգամ
05.11.2026
Դիտվել է 358 անգամ
06.11.2026
Դիտվել է 304 անգամ
09.11.2026
Դիտվել է 215 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster