Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Հարաբերությունների ո՞ր փուլում պետք է ամուսնանալ

21.07.2017

Ժամանակը թռնում է արագ և աննկատ: Անցնում են օրեր, շաբաթներ, ամիսներ ձեր ծանոթությունից հետո: Եվ թվում է ամեն ինչ կարգին է: Սակայն հարաբերությունների զարգացում տեղի չի ունենում: Եվ աստիճանաբար վրա է գալիս հիասթափությունը, ձանձրույթը: Դուք արդեն ավելի քիչ եք զանգահարում սիրելիին՝ զբոսնելու խնդրանքով: Ի՞նչ է դա նշանակում, միթե՞ սերն անցել է:

Շատ հնարավոր է: Սակայն ավելի հավանական է, որ անցել է ռոմանտիկ հարաբերությունների փուլը, սակայն դուք ոչ մի կերպ չեք ցանկանում այն բաց թողնել: Հնարավոր է, դուք ուղղակի դեռ պատրաստ չեք հրաժարվելու անկախ կյանքից կամ վախենում եք լուրջ հարաբերություններից: Պատճառները կարող են տարբեր լինել:

Կարևորը այլ բան է: Եթե այս փուլում դուք վճռական քայլեր չանեք իրար հանդեպ, ապա բաժանումը անխուսափելի է:

Այդ պատճառով, եթե դուք այժմ երկար ռոմանտիկ հարաբերություններում եք և ձեզ սկսում է որևէ բան անհանգստացնել, ապա շտապ նախաձեռնությունը ձեր վրա վերցրեք: Անհրաժեշտ է հարաբերությունները մեկ այլ հարթություն տեղափոխել: Հիշեք, որ ձեր երկրորդ կեսը նույնն է զգում և շատ հնարավոր է, որ սկսի փնտրել թարմ զգացողություններ կողքից: Այդ պատճառով պետք է քշտել թևերը, քաջությամբ լցվել և քայլ անել դեպի ընտանեկան կյանք: Սակայն դրանից առաջ դուք պետք է վստահ լինեք, որ հենց այդ մարդու հետ եք ցանկանում կապել ձեր կյանքը: Եթե պատասխանը դրական է, ուրեմն գործեք:

Որպեսզի մարդուն հասկացնեք, որ տվյալ հարաբերություններն այլևս ձեզ չեն բավարարում, պետք է առաջին հերթին ձևակերպեք այն հարաբերությունները, որոնք ձեզ պետք են: Ձեր երկրորդ կեսին ամուսնության դրդելու համար, անհրաժեշտ է ցույց տալ, թե որքան հիանալի դա կլինի:

600x580

Այսինքն, պետք է մշտապես խոսակցությունն այդ հարթություն տանել: Յուրաքանչյուր թեմա պետք է հանգի նրան, որ ինչ լավ կլիներ, եթե մենք ամուսնացած լինեինք: Միաժամանակ կարևոր է ցույց տալ ընտանեկան կյանքի գրավչությունը ոչ միայն ձեր համար, այլ ձեր երկրորդ կեսի:

Այդպիսի թեմաների համար առիթներ շատ կան: Պետք է ուղղակի գտնել հարմարը և օգտագործել: Շատ դժվար է տրամադրել երկրորդ կեսին ճիշտ հունի վրա այն պահին, երբ հարաբերությունները մոտենում են տրամաբանական ավարտին: Սակայն տարբեր մեթոդների օգնությամբ դա հնարավոր է:

Որպեսզի շատ դժվար չլինի, անհրաժեշտ է բաց չթողնել պետքական պահը: Փորձեք չբերել ձեր հարաբերությունները այն պահի, երբ դրանք արդեն ձանձրալի և հոգնեցուցիչ դառնան: Ամուսնանալու որոշումը ցանկալի է ընդունել այն պահին, երբ ռոմանտիկ հարաբերությունները դեռ զարգանում են: Հենց այդ պահին են և տղամարդը և կինը համաձայնվում ամուսնության:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9971 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1005 անգամ
18.08.2026
Դիտվել է 331 անգամ
21.08.2026
Դիտվել է 292 անգամ
20.08.2026
Դիտվել է 269 անգամ
22.08.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster