Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Որտե՞ղ փնտրել մոտիվացիա

03.07.2017

Ինչպե՞ս սովորել հասնել դրված նպատակներին:

Եթե այս տարի նույնպես դուք չեք հասցրել նիհարել մինչև ամառ, չեք անցել առողջ սննդի և չեք գտել ձեր երազանքի աշխատանքը, ապա մեծ է հավանականությունը, որ ձեզ ուղղակի պակասում է մոտիվացիան: Այո, դրված նպատակին հասնելը այդքան էլ հեշտ խնդիր չէ, սակայն, եթե գտնել խթան և սկսել հստակ հետևել երազանքին, ապա կպարզվի, որ կյանքը դեպի լավը փոխելն այդքան էլ բարդ չէ:

Տեսանելի դարձրեք ձեր երազանքը

Առաջին հերթին դուք պետք է հստակ պատկերացնեք, թե ինչի եք ցանկանում հասնել: Մանրամասն պատկերացրեք ինչպիսի տեսք կունենա ձեր մարմինը, երբ դուք մի քանի ավելորդ կիլոգրամ կորցնեք կամ գեղեցիկ որովայն ձեռք բերեք: Որքան ինքնավստահ կզգաք, ինչպիսի հագուստ կկրեք: Տեսանելի դարձնելով մարզանքների արդյունքը՝ դուք հեշտությամբ կմոտիվացնեք ձեզ հաճախել մարզասրահ կամ հրաժարվել խմորային ուտելիքից:

600x580

Նոր սովորույթներ ձեռք բերեք

Մեր գիտակցությունը սիրում է աշխատել հայտնի սխեմաներով: Ամենը այն պատճառով, որ երբ մարդը որևէ բան է անում սովորույթի համաձայն, նրա ուղեղը հանգստանում է, քանի որ կարիք չի լինում նոր տեղեկատվություն վերլուծել․ նա առանց այդ էլ գիտի ինչպիսի արդյունքի կհանգեցնի գործընթացը: Այդ պատճառով, որպեսզի ցանկություն չառաջանա գիշերը մի քանի թխվածքաբլիթ ուտելու, փորձեք փոխարինել այդ գործընթացն ավելի օգտակար բանով, օրինակ՝ 10 րոպեանոց մեդիտացիայով: Բացի այդ դուք կարող եք հորինել սեփական արարողակարգեր, որոնք ձեզ գործի կտրամադրեն:

Մանրամասն պլան կազմեք

Երբեմն նպատակի առկայությունը և դրան հասնելու ցանկությունը բավական չէ: Ինչպես պնդում են հոգեբանները, շատերը թողնում են մտացածը կես ճանապարհին, քանի որ որոշակի պահին հասկանում են, որ իրենց երազանքը անհասանելի է: Այդ պատճառով «մասնատեք» ձեր «ճանապարհը» և մանրամասն պլան կազմեք՝ խնդիրներով հանդրձ և աստիճանաբար լուծեք դրանք, դանդաղ շարժվելով դեպի ձեր նպատակը:

600x580

Ընտրեք դերային մոդել

Մոտիվացիայի պակասը երբեմն բացատրվում է նրանով, որ մարդն ուղղակի իր առջև չունի անհրաժեշտ օրինակ: Այդ պատճառով մտածեք նրա մասին, թե ով կարող է դառնալ այդ մարդը: Նա կարող է լինել հայտնի որևէ մեկը կամ ձեր դասընկերուհին, ով կարողացել է հաղթահարել դժվարությունները և հասնել երազած կյանքին: Կյանքում քչերին է ամեն ինչ հենց այնպես տրվում: Գեղեցիկ լուսանկարների հետևում ամենօրյա քրտնաջան պարապմունքներն են և աշխատանքը սեփական անձի վրա:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10272 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 860 անգամ
01.05.2026
Դիտվել է 486 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster