Կանանց ցածր ինքնագնահատականի 5 նշան
22.06.2017
Կանանց ինքնագնահատականը նրանց հաջող կյանքի կարևոր մասն է: Լինում է, որ կանայք իրենց հարմարավետ և հաջողակ են զգում աշխատավայրում, այդ պատճառով այդ բնագավառում բարձր ինքնագնահատական ունեն, սակայն մնացած ոլորտներում ամեն ինչ այլ կերպ է:
Որոշ կանայք սևեռվում են արտաքինի կամ կազմվածքի թերությունների վրա, ինչը նկատելիորեն նվազեցնում է նրանց ինքնագնահատականը: Նրանք կարծում են, որ ոչ մեկին դուր չեն գալիս: Սակայն այս խնդիրը պետք է շտապ լուծել: Յուրաքանչյուր կին պետք է սիրի, գնահատի և հարգի իրեն, որպեսզի այլ մարդկանց կողմից նույնին արժանանա: Կանանց խորամանկությունը նաև այն է, որ կարող են իրենց թերությունները առավելությունների վերածեն կամ ուղղակի թաքցնեն:
Ահա ցածր ինքնագնահատական ունեցող կնոջ 5 նշան.
Նա չի կարողանում բարձրաձայնել իր ցանկությունները և նախասիրությունները
Այսպիսի կանայք համարում են, որ իրենց կսիրեն միայն այն դեպքում, երբ իրենք հարմարվեն իրենց զույգին միշտ և ամեն ինչում: Նույնիսկ, եթե իրենց ուղիղ հարցնում են իրենց ցանկությունների մասին, նրանք քաշվում են անկեղծ պատասխանելուց: Վաղ թե ուշ այդպիսի պահվածքը հոգնեցնում է զույգին։
Նա իրեն միշտ բավական գրավիչ չի համարում
Այդպիսի կանայք հաճախ կապնում են առաջին հանդիպած տղամարդու հետ, որովհետև կարծում են, որ իրենց այլևս չի հաջողվի հարաբերություններ կառուցել: Դա շատ սխալ է, քանի որ պետք է իմանալ սեփական գինը, ավելի լավերին դուր գալու համար:
Նա իրեն միշտ այլ կանանց հետ է համեմատում

Եվ դա խնդիր է: Ցածր ինքնագնահատականով կանայք միշտ ուրիշներին են նայում և նրանց մրցակից համարում: Եթե մշտապես համեմատեք ձեզ ուրիշների հետ շատ հեշտ է թերագնահատել սեփական անձին: Հիշեք՝ յուրաքանչյուր կին ունի իր առավելությունները, որոնք դուր կգան այն միակին:
Նա չի կարողանում ընդունել օգնություն, նվերներ և տղամարդու ուշադրություն
Այդպիսի կանայք անհարմար են զգում, երբ ուշադրություն են ստանում: Նրանք ուղղակի չգիտեն, որտեղ թաքնվեն այդ պահին:
Մոտ գտնվողները նրան չեն հնարգում
Մարդիկ զգում են սեփական անձի հանդեպ ձեր վերաբերմունքը և նույնկերպ են ձեզ վերաբերվում: Պետք է ինքնավստահ լինել և ուրիշները դա կզգան և կձգվեն դեպի ձեզ:
Այդպիսի կանանց ինքնագնահատականը բարձրացնել խանգարում են նրանց վախերը: Վախը մենակ մնալ, վախը եսասեր թվալ, վախը դուր չգալ: Իրականում չի կարելի զոհաբարել ձեզ մտացածին վախերի պատճառով: Հիշեք, որ դուք պետք է միշտ սիրեք և հարգեք ձեզ, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8500 անգամ
Читать на русском
|