Ելենա Իսիմբաեւան սպորտը կլքի աշխարհի առաջնությունից հետո
19.04.2012
Ձողացատկից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի բազմակի ռեկորդակիր Ելենա Իսիմբաևան հայտարարել է, որ պատրաստվում է թողնել սպորտը: Այս տարի նա սահմանեց «փակ տարածությունում» նոր համաշխարհային ռեկորդ՝ նվաճելով 5 մետր 1 սանտիմետր տարածք և գերազանցելով իր իսկ սահմանած նախորդ ռեկորդը' 5 մետրը:
Կարդացեք նաեւ Ելենա Իսիմբաևան 1 սանտիմետրով առաջ է գնացել
«Ինձ համար կարևոր էր այս հաղթանակը, քանի որ 2013-ին Մոսկվայում կայանալիք թեթևաթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո ես կավարտեմ իմ կարիերան»,- հայտարարել է Ելենա Իսիմբաեւան: Դիտվել է 3008 անգամ
|