5 միջոց ճերմակ մազերն առանց ներկելու թաքցնելու համար
23.02.2017
Պատահում է, երբ շատ եք տարվում աշխատանքով, բաց եք թողնում պահը և, ահա, սպիտակ մազերը արդեն տեսանելի են: Մի անհանգստացեք, գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ձեզ՝ մինչև մազերի ներկելը:
Փոխեք հերաբաժանը
Հաշվի առեք, որ սպիտակ մազերն ավելի արագ ձևավորվում են հերաբաժանի վրա: Բավական է հերաբաժանը մյուս կողմից անել կամ փոքր-ինչ կողքից և կտեսնեք, որ այդ մասում սպիտակ մազեր գրեթե չկան:
Ստվերաներկ
Անցեք խնդրահարույց հատվածներով անփայլ ստվերաներկով: Ավելի լավ է օգտագործեք վրձին՝ գլխամաշկին չդիպչելու համար:
Հյուսեր արեք
Բարդ հյուսվածքով բարձր սանրվածքը կթաքցնի սպիտակ մազերը և ձեր կերպարն ավելի հետաքրքիր կդարձնի:
Օգտագործեք աքսեսուարներ
Ժապավեն, հերակալ, գոյություն ունեն բազում տարբերակներ, որոնք սակայն տպավորություն չեն ստեղծի, որ դուք սպիտակ մազերն եք թաքցնում:
Գոյություն ունեն հատուկ սփրեյեր
Վերջերս շուկայում հայտնվել են հատուկ սփրեյեր, որոնք ուղղակի հիանալի միջոց են սպիտակ արմատների դեմ: Ընտրեք համապատասխան երանգ և ցանեք միջոցը արմատներին 20 սմ հեռավորությունից: Գլխամաշկը կմնա սպիտակ, իսկ արմատները բնական երանգ կստանան:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9866 անգամ
Читать на русском
|