Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Տղամարդկային 10 քայլ, որոնք ճչում են ձեզ սիրելու մասին

16.02.2017

Գաղտնիք չէ, որ տղամարդիկ արտահայտում են իրենց գացմունքները, ոչ այնպես ինչպես կանայք: Նրանց ավելի հեշտ է չբարձրաձայնել, այլ ցույց տալ սերը որոշակի քայլերով:

Զգացմունքներն առանց խոսքերի փոխանցելը արվեստ է, որը ունեն շատ տղամարդիկ:

Ահա 10 քայլ, որոնք ցույց են տալիս նրա սերը ձեր հանդեպ.


1. Բռնում է ձեր ձեռքը հասարակական վայրերում

Խոսքը չի գնում ուղղակի ձեռք բռնած զբոսանքների մասին, այլ փողոցն անցնելիս կամ ամբոխում հայտնվելիս, այսինքն այնպիսի վայրերում, որտեղ նա մեքենայորեն ձգտում է պաշտպանել ձեզ՝ այդպիսի ժեստի միջոցով:

2. Երկար կրքոտ համբույրներ

Խոսքը գնում այնպիսի համբույրների մասին, որոնք ուղղակի նոր կյանք են ներարկում ձեր մեջ: Տղամարդն ամբողջ կրքով և ցանկությամբ ցույց է տալիս, որքան թանկ եք դուք նրա համար: Այդպիսի համբույրները նաև ցույց են տալիս, որ նա ձեր հանդեպ ուժեղ ձգողություն է զգում: Իսկ դա պակաս կարևոր չէ:

600x580

3. Նա կարողանում է լսել

Հարաբերությունների համար դա շատ կարևոր է: Չէ՞ որ զույգերը պետք է իմանան, որ նրանք միշտ կաջակցեն միմյանց: Եթե դուք տեսնում եք, որ ձեր զուգընկերն, իրոք, հետաքրքրությամբ և ուշադրությամբ լսում է ձեզ, ինչը շատ լավ նշան է:

4. Ձեր մասին սիրով և քնքշությամբ է խոսում

Դա իրոք շատ հաճելի է, երբ տղամարդը քնքշությամբ է ներկայացնում իր սիրելիին նոր ծանոթներին կամ ուղղակի նրա մասին սիրով է խոսում նրա բացակայության ժամանակ: Դա վկայում է նրա զգացմունքների անկեղծության մասին:

5. Հայացքը կանգնեցնում է ձեր վրա

Եթե դուք նկատել եք, որ ձեր տղամարդը երկար ժամանակ նայում է ձեր վրա, հետևում և հիանում, ուրեմն դուք, իրոք, թանկ եք նրա համար:

6. Ինքնաբուխ հպումներ

Դա կարող է լինել ամեն ինչ. կարճ համբույր, հանկարծակի գրկախառնում, համբույր ճակատին: Այս ամենը նշան է, որ նա ցանկանում է դիպչել ձեզ և արտահայտել իր զգացմունքները:

600x580

7. Նա ժպտում է, երբ տեսնում է ձեզ հեռվից

Դա խոսում է այն մասին, որ նա սպասում հանդիպմանը, որ կարոտել է, նույնիսկ, եթե ինքն էլ դա չի գիտակցում: Այդպիսի ջերմ և անկեղծ ժպիտն ամբողջությամբ ցույց է տալիս ձեր հանդեպ ունեցած զգացմունքները:

8. Սիրաշահում է ձեզ

Առանց առիթի ծաղիկներ է նվիրում, կոնֆետներ և ընդհանրապես սիրած հաճելի մանրուքներ, որոնք ուշադրության նշաններ են: Թվում է, սովորական գործ է, սակայն դա իրականում հիշեցնում են կնոջը, որ նա անտարբեր չէ իր սիրեցյալին:

9. Համբուրում է ձեր ձեռքը

Դա բավականին քնքուշ քայլ է, որից կնոջ մոտ հաճելի զգացմունքներ են առաջանում: Տղամարդու համար այս համբույրը ենթագիտակցական մակարդակի վրա շատ բան է նշանակում: Դա ողջունելու նշան չէ, այլ քնքուշ հպում, որը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր պահի:

10. Երկար գրկում է ձեզ 

Երբեմն, երբ անհրաժեշտ է հեռանալ, թեկուզ կարճ ժամանակով, տղամարդը ձեզ ավելի ամուր է գրկում և չի ցանկանում բաց թողնել: Դա խոսում է նրա զգացմունքների և բաժանվել չցանկանալու մասին:

Եթե ցանկանում եք հասկանալ, թե որքան թանկ եք դուք տղամարդու համար, ուշադրություն դարձրեք հոգատորության յուրաքանչյուր արտահայտումներին: Դուք կզարմանաք, երբ հասկանաք, թե որքան հոգատար են լինում տղամարդիկ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13798 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 808 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ
01.05.2026
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster