Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Զարթոնք, որը տեղի է ունենում 40 տարեկանում

30.07.2016

Ինչ-որ մոգական բան է տեղի ունենում մոտավորապես 35-40 տարեկանում: Մեր ենթագիտակցության խորքում մենք սկսում ենք արթնանալ քնից, այնպես, կարծես դուրս ենք գալիս մշուշից: Մենք սկսում ենք աշխարհին նորովի նայել:

Շատերի մոտ այդ ժամանակ արդեն երեխաները բավականին անկախ են և ուզում են հեռվանալ մեր կանոններից ու իդեալներից: Նրանք տարված են իրենց հետքը պատմության մեջ թողնելու գաղափարով, վճռականորեն տրամադրված են պայքարելու չարի դեմ, նույն կերպ՝ ինչպես մենք նրանց տարիքում:

Սակայն, երբ մեր կյանքում հայտնվում է մոգական 40 թիվը մենք սկսում ենք հասկանալ, որ կյանքում կա ավելի կարևոր բան, քան լվացքը, ամենօրյա այլ գործերը:

Մենք ծախսել ենք մեր ամբողջ կյանքը, որպեսզի տանք մեզ մեզանիզ զատ ինչ-որ բանի: Սկզբում ուսմանը համալսարանում, այնուհետև առաջին աշխատանքին, հետո ամուսնուն, երեխաներին: Մենք այնքան ժամանակ էներգիա ենք ծախսում ուրիշների վրա՝ փորձելով արդարացնել մեր գոյությունը, որ մոռացել ենք մեր մասին:

Մենք տալիս ենք, տալիս ավելի, քան գիտակցում ենք: Իսկ հետո հանկարծակի լվացքը, ափսեները կորում են, և պետք է արդեն պատրաստել միայն ձեր ու ձեր ամուսնու համար: Եվ այստեղ մենք հասկանում ենք, որ տալիս ենք ամեն ինչ բոլորին, բայց ոչ՝ մեզ:

Ահա, սա է այդ մոգական օրը, երբ մենք նայում ենք հետ և տեսնում, որ խաղալիքներ չկան, որոնք պետք է հավաքել ու հասկանում ենք, որ պատասխանատու ենք միայն մեր համար: Ո՞ւմ եմ այժմ ես այդ ամենը տալու:

600x580

Եվ այդ պահին մենք սկսում ենք նայել մեր ներսը, բացահայտել նոր հետաքրքրություններ և զբաղմունքներ: Մենք հարցնում ենք մեզ՝ ինչ անել այժմ: Հիմա, երբ մենք կարող ենք անել ինչ ցանկանում ենք, առանց մտածելու երեխայի մասին կամ ի՞նչ եփել ընթրիքին:

Ո՞վ եմ ես, ինչն է իմ շարժիչ ուժը, ինչն է ստիպում իմ սիրտին ժպտալ և մենք սկսում ենք պատասխաններ փնտրել:

Եվ այդ ժամանակ գալիս է զարթոնքը: Կողքից ինչ-որ մեկը կարող է այն անվանել միջին տարիքի ճգնաժամ:
Ճգնաժամը դա ոչ կայուն և նույնիսկ վտանգավոր իրավիճակ է ու մենք կարող ենք մեզ ոչ կայուն զգալ աշխարհում, որը մեզ այդքան լավ ծանոթ էր, որտեղ մենք ունեինք մեր կանոնները: Իսկ հետո ամեն ինչ փոխվեց մեկ րոպեում:

Շատ հնարավոր է, որ 40-ը նոր 20 է: Միգուցե 40-ը ժամանակն է, որ մենք հասկանաք, որ հանրության կարևոր մասն ենք: Ոչ թե հետք թողնելու, այլ բացահայտելու այն, ինչ մենք կարող ենք տալ:

Մենք գտնում ենք ավելի փափուկ միջոց ցույց տալու հանրությանը, թե ի՞նչ կարող ենք իրեն առաջարկել:
Մենք թվում ենք եսասեր երիտասարդ սերունդի և մեր երեխաների աչքին, որովհետև վերջապես գտել ենքժամանակ  մեզ համարկ: Այժմ մենք կարող ենք ինչ-որ բան անել ինքներս մեր համար: Մենք պատրաստ ենք գործողության դնել 40-ի հրաշքը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 11334 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1012 անգամ
18.08.2026
Դիտվել է 333 անգամ
21.08.2026
Դիտվել է 297 անգամ
20.08.2026
Դիտվել է 271 անգամ
22.08.2026
Դիտվել է 190 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster