Փնտրեք ձեր մարդուն. հարկավոր է ընդամենը բարձրացնել գլուխը
14.07.2016
Նրանք աստղերի են նման: Փնտրեք ձեր մարդկանց: Նրանք նույնպես վախեցած են, նրանք նույնպես ունենում են սև օրեր, սխալներ, պոռթկումներ: Սակայն նրանք պատրաստ են անցնել վախի միջով, ազդում են իրադարձությունների հունի վրա, կյանքին ռիթմ են հաղորդում:
Ինչ-որ բանում նրանք լավն են, ինչ-որ բանում թերանում են: Նրանք չեն նախանձում և չեն բողոքում: Նրանք շնորհակալությամբ են ընդունում ճակատագրի նվերները:
Փնտրեք ազնիվներին և անկեղծներին
Ովքեր անկեղծ են ուրախանում, բարձր, ազատ և վարակիչ ծիծաղում, ովքեր չեն թաքցնում և չեն ամաչում իրենց ուրախությունից: Փնտրեք նրանց, ում կարելի կլինի ընդմիշտ սիրել:
Փնտրեք նրանց, ով արժանի է և սպասում է ձեր սիրուն
Ում հետ դուք կլցնեք երկու լիճ և կստացվի ծով:
Փնտրեք նրանց ում մեջ շատ կյանք կա:
Փնտրեք զրնգուններին, հումորով լեցուններին:
Փնտրեք այգիներում, բեմերում, փնտրեք տխուրներին և ուրախներին, փոքրերին և մեծերին:
Նրանք մի քիչ երեխաներ են, հավատում են բարուն, տեսնում են և սևը, և սպիտակը, սակայն ապրում դեղինի, կարմիրի, կապույտի համար...
Փնտրեք նրանց. պետք է ընդամենը բարձրացնել գլուխը...
LADYNEWS.am
Դիտվել է 6931 անգամ
Читать на русском
|