Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Սուրբ էր, աստվածային». ԼՈւՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

16.04.2012

«Եթե ուրիշների հետևից են խոսում, էլի տանելի է: Բայց այս մարդկանց հիշատակը պղծել ճղճիմ խոսակցություններով չի կարելի: Նրանք երկուսն էլ' թե Լուսինեն, թե Խորենը հասարակ մարդիկ չէին, նրանք սուրբ էին…», - ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն իր հիշողություններով օգնեց LN-ին Լուսինե Զաքարյանի մասին «Նրա պատմությունը» պատրաստելիս:

Այս տարի լրանում է երգչուհու 75-ամյակը:

Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Ախալցխայում: Դեռ փոքրուց հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ: Երևան տեղափոխվելուց հետո սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա կրթությունը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Լուսինեն ռուսախոս էր, բայց երբ այցելում էր Մայր տաճար, մեծ պատարագի խորհուրդը նրան փոխանցվում էր ամբողջովին: «Նա իր առաջին «մկրտությունը» ստացավ Էջմիածնում: Նա պատկերացում էլ չուներ այդ ամենի մասին, բայց շատ էր սիրել երգել «Ավե Մարիա» և այլ երգեր»,- նշել է Խորեն Պալյանը:

 

Երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին' Հրանտ Գևորգյանին, խնդրել էր. «Մաեստրո, թույլ տվեք երգել Մայր տաճարի երգչախմբում»: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմել էր Վեհափառ Վազգեն Առաջինին, բայց Վեհափառի պատասխանը բացասական էր եղել. «Պրն Գևորգյան, Դուք ինչպե՞ս եք տեսնում, որ երգչախմբի երգչուհին ռուսերեն ակցենտով երգի»:


Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրեց, որ Լուսինեն կարողանա սովորել: Մայր տաճարում առաջին անգամ Լուսինեի կատարմամբ լսելուց հետո, Վազգեն Առաջինը հարցրել է. «Ո՞վ է»: Պատասխանը ստանալուց հետո պատվիրել է, որ անմիջապես գրանցեն երգչախմբում:

«Սուրբ էր: Այդ սրբությունը ես ընկալում եմ որպես նրա հիմնական գաղտնիքը: Այդպիսի մաքրություն, առավել ևս մեր ժամանակներում»,- պատմում է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:

Լուսինեն իր ուսուցչի ջանքերով սովորեց հայերեն, գրաբար և դարձավ այն, ինչ դարձավ' անկրկնելի Լուսինե Զաքարյան:

Սփյուռքից Հայաստան եկած Տաթև քահանա Գալուստյանը նրան այսպես է բնութագրել տարիներ առաջ. «Ես նրան հանդիպած եմ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովանու եկեղեցվո մեջ: Ինչ կրնամ ասել. աստվածուհուն պես աղջիկ մըն էր ինքը, սրբացած, ճիշտ է' երկինքեն չէր իջած, բայց եթե երկրորդ գալուստ մը ըլլար, ոչ մեկը չէր կրնալ ըլլալ այն անձը, այն պարունակը, որ Լուսինեն կրնար ըլլար: Իր ձայնը բարձրացնում է երկինք, ես չեմ հավատար, որ մարդկային մտածելակերպով կրնանք մենք արժևորել զինքը, միայն հոգիի ճամփով կուզենք գնանք, որովհետև ամեն անգամ իր «Տեր ողորմեան» ու «Սուրբ-սուրբը» մեր ներսը փոթորիկ կստեղծեն, ականջներուս մեջ է, տակավին, իր ձայնը Սան Ֆրանցիսկոյի սուրբ Հովանու եկեղեցվո մեջ»:


Լուսինեն շատ ունակ էր, նա շատ արագ ըմբռնեց ամեն բան, և մի գեղեցիկ կիրակնօրյա պատարագի հնչեց «Սուրբ-սուրբը» նրա ձայնով, բոլորը՝ ե՛ւ կաթողիկոսը, ե՛ւ պատարագիչները թեքվեցին և նայեցին' ով է այդ հրաշքը:

«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբ», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն՝ իր այդ երգեցողության և նրան ի վերուստ տրված շնորհի համար»,- ասել է Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

1960-ական թվականների կեսերին նա գտավ-հայտնագործեց իր ներքին էությանը պակասող կեսը' անգերազանցելի գիտակին' Խորեն Պալյանին: Խորենը կուսակրոն վարդապետ էր, բայց դա նրանց չխանգարեց: Նա փախցրեց Լուսինեին' իր միակ սիրուն: «Հերթական շրջագայությունների ժամանակ Խորեն Պալյանը պատմեց իր և Լուսինեի սիրո պատմությունը. փախել էին Եղեգնաձորի գյուղեր, դրա մասին իմացել էր Վազգեն Առաջինը, բարկացել ու կարգալույծ արել»,- պատմում է Խորեն Պալյանի երգչախմբի սան Թամարա Սահակյանը:

Դրանից հետո անցավ որոշ ժամանակ: Վեհափառի զայրույթը փոքր-ինչ անցավ: Ու նրանք երկուսն էլ իրենց ազգանվեր գործը շարունակեցին: Լուսինեի եզակիությունը նրա պատմական դերի մեջ էր: Նա եղավ հայ երգի վերածնության առաքյալ: Առաքյալներին վիճակված է դժվար ճանապարհ, բայց նաև անմահություն:

Լուսինեն կարողացավ անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար, մանավանդ խորհրդային իշխանության պայմաններում: Իշխում էր հավատուրացությունը, աթեիզմը: Այդ պայմաններում Լուսինեն կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը հանել եկեղեցուց' դարձնելով հրապարակային:

Ժամանակը եկավ նրան օժանդակելու. զարթոնքի տարիներ էին: Այդ տարիներին տասնամյակներ թաքնված հոգևոր երգը լիարժեք դրսեւորվելու իրավունք նվաճեց: Դրա վառ ապացույցը Լուսինե Զաքարյանն էր, իր արվեստը: «Մենք, որ նրա ժամանակակիցներն էին, զգացինք, թե ինչպես է տարիների ընթացքում Լուսինեն հենց ինքը ազդում  ժամանակի վրա, թանձրացնում նրա գույները, ազգային գույները և օր օրի դառնում ավելի մատչելի, ժողովրդին հասու»,- գրել է Սիլվա Կապուտիկյանը:

Ժողովուրդը մեր հոգևոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ընդունեց գարնանային թարմ ու կենարար օդի պես:

Համալսարանի հսկա դահլիճը փոքրանում, չնչին բան էր դառնում, երբ այնտեղ երգում էին Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը: Նույնիսկ կանգնելու տեղ ու անկյուն չկար: Խորենը Լուսինեին սիրում էր որպես կնոջ, որպես երեխայի և երկրպագում էր որպես աստվածային մեծության. հիշում են ընկերները:

«Մի օր կանչում է Ֆիլհարմոնիայի ղեկավարությունը երգչախմբի բոլոր անդամներին և հայտարարում, որ հրաման կա կենտրոնական կոմիտեից, որ ովքեր երգում են Մայր տաճարում, պիտի թողնեն այնտեղ երգելը կամ կզրկվեն Ֆիլհարմոնիայում երգելու հնարավորությունից: Միայն Լուսինեն էր, որ չհամաձայնեց դրան: Այդ մասին իմանալով՝ Վեհափառը շատ էր հուզվել: Եվ իսկապես աղջիկը շարունակեց երգել»,- պահպանվել է Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի հիշողություններում:

Անզուգական երգչուհի՝ հոգևորի փայլուն զգացողությամբ, ով գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլ նաև այլազգի ունկնդրի սիրտն ու փառքով ներկայացրել Կոմիտաս, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:

«Հռոմի Պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում: Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն»,- գրում է բանաստեղծ Լևոն Միրիջանյանը:

Շնորհիվ իր հզոր ձայնի, Լուսինեի ձայնագրությունները մտել են համաշխարհային հավաքածուների մեջ, այդ թվում նաև՝ «Ավե Մարիա» ալբոմում:

Առնո Բաբաջանյանը շատ էր սիրում Լուսինեին, հատուկ նրա համար գրել էր «Վոկալիզը»: «Երկու օր էր, ինչ Հայաստանում էր, եկավ մեր տուն, դրեց նոտաները, նվագեց, Լուսինեն ասաց' երգեմ: Առնոն' բա կարո՞ղ ես: Դե Առնոն էլ հո նվագել չունե՜ր. նա էլ դաշնամուրի աստվածն էր: Վերջացնելուց հետո ապշել էի, առանց բառերի՝ «ա»-երով շա~տ լավ էր»,- հիշում էր Խորեն Պալյանը:

«Համերգներից առաջ, ցերեկը երբ զանգում էի, ուժ չուներ խոսելու: Հարցնում էի՝ ո՞նց ես երգելու, պատասխանում էր' Աստված ինձ կօգնի: Կուլիսներում եթե աթոռ չլիներ, կընկներ: Բայց դուրս գալով բեմ' այլևս այն Լուսինեն չէր»,- պատմում է նրանց ընկերներից Նինա Հարությունյանը:

Նրա համար երգը կյանք էր: Եթե Կանտը ասում էր. «Ես մտածում եմ, գոյություն ունեմ», ապա Լուսինեն կարող էր ասել. «Ես երգում եմ, ես գոյություն ունեմ»:

«Երբ երգում վերջացնում էր, աղաչական հայացքով նայում էր մեզ, կարծես ասում էր' մի հատ էլ երգե՞մ»,- գրել է Սիլվա Կապուտիկյանը:

«Մենք աշակերտներով մի անգամ գնացինք Լուսինեին հիվանդանոցում տեսնելու, անընդհատ հիվանդ էր, շատ վատ էր, բայց երբ կապույտ շորերը հագնում էր, զարդերը դնում էր ու բեմ բարձրանում, մոռանում էր բոլոր ցավերը: Եվ երգում էր անվերջ: Լուսինեն չէր ուզում հանգստանալ. երբ մի օր ես նրան հարցրի, թե չի հոգնում երգելուց, մանավանդ, որ հիվանդ է, նա ասաց. «Ես վախենում եմ համերգի ավարտից, որովհետև երբ ավարտվում է, ես հիվանդանում եմ»: Նա ճնշում ուներ, շաքարն էր բարձր: Ես չեմ տեսել նաև այնպիսի մեծարում ու նվիրում, որ ուներ Խորենը Լուսինեի նկատմամբ: Նրա համերգներին Խորենը նստում էր ամենավերջին նստարանին՝ աչքերը փակած, վերացած...» ,- պատմում է ընտանիքի ընկերներից Նազենի Գրիգորյանը:

ԵՊՀ Արևելագիտության դեկան Գուրգեն Մելիքյանը հիշում է. «Երբ հիվանդանոցում էր, գնացի այցելության: Արդեն շատ վատ էր: Դա մեր վերջին հանդիպումն էր, ես գնում էի Ղարաբաղ պատերազմի, այլևս կենդանի չտեսա...»:

Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում՝ 1993 թ. հունիսի 4-ին: Նրա հիշատակին Վազգեն Առաջինը ասել էր. «Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ' երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել»:

Լուսինե Զաքարյանի մահից հետո Խորեն Պալյանը կարծես որբացել էր, նա նույնիսկ ենթադրում էր, որ նորից վարդապետությանը կվերադառնա, բայց հետո գիտակցեց, որ մեծ պարտք ունի կատարելու, որ պետք է շարունակի իր գործը. աշակերտներ դաստիարակի ու պահի Լուսինեի հիշատակը:

Նրանք ժառանգներ չունեցան...

Գուրգեն Մելիքյանը այս ընտանիքի լավագույն բարեկամներից է և նրանց մասին խոսում է խոր ակնածանքով ու կարոտով. «Նրանց կարիքը շատ եմ զգում, շատ եմ կարոտում, նույնիսկ այն, որ երկար կարող էինք նստել Խորենենց տանը և զրուցել»:

Պարոն Մելիքյանը, սրբելով աչքերը, հիշում էր միասին անցկացրած գեղեցիկ ու հիշարժան օրերի մասին. «Չնայած իմ ֆինանսական վիճակը լավ չէր, բայց քառասունից ավել երեխայի կնքահայր եմ եղել: Խորենն ու Լուսինեն գալիս էին, կնքում էինք նեղ շրջապատում, իսկ հետո Լուսինեն ինձ հարցնում էր. «Գուրգեն ջան, մի հատ երգե՞մ…»: Սուրբ էր, է՛, սո՛ւրբ, աստվածային»:

Լուսինե Զաքարյանը թաղված է Սուրբ Գայանե վանքի բակում, իսկ Խորեն Պալյանի մահից հետո, բազմաթիվ մտավորականների խնդրանքով, Կաթողիկոսը թույլ տվեց  նրա աճյունը եւս ամփոփել Էջմիածնում:

Հասմիկ Մելիքսեթյան

Դիտվել է 17633 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
greta antonyan | 08-06-2012 15:21
LUSINEYI het shat-shat hamergneri em masnakcel, , es nor avartac konservatoryan ,eritasard ergchuhi, hmayvatc nayum ei iren, .Shat em sirum Lusineyin, shat hamest er, indz tvum er , vor metcamit klini, indz vra ushadrutyun tchi dardzni, bayc iren geghecik jpitov motecav indz,ev asac , vor hangist linem, kartces orhnutyun@ tvec, mintch aysor hishum em, shat hamergneri enk ergel, ...hogid luys lini, luys luso!!!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Անծանոթները փող էին առաջարկում, մատուցողները երազում էին կերակրել. Մոնիկա Բելուչիի երիտասարդությունը

09.01.2026
Ամեն տարի մենք ընտրում ենք երկրի, մոլորակի, տիեզերքի ամենագեղեցիկ կնոջը, բայց այս ամենն անցողիկ քմահաճույքներ են։ Մոնիկան, սակայն, հավերժական, կատարյալ, չբացահայտված և, հետևաբար, գրավիչ դասական է, որի գեղեցկությունը նրա համար դարձել է և՛ պարգև, և՛ անեծք։

Անջելինա Ջոլին դադարել է թաքցնել մաստեկտոմիայի սպիները

17.12.2025
Տասներկու տարի առաջ դերասանուհու կուրծքը հեռացվեց քաղցկեղի բարձր ռիսկի պատճառով: Այսօր նա պատրաստ է հաջորդ քայլն անել հանրության հետ իր անկեղծ երկխոսության մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-03-2026 11:29
Գարդիանը հայտնում է, որ վիրտուալ դերասանուհի Թիլլի Նորուդի ստեղծող Էլին վան դեր Վելդենը հայտնել է, որ նախագծի մեկնարկից հետո ինքը մահվան սպառնալիքների և զվարճանքի ոլորտի կողմից խիստ քննադատության է ենթարկվել։ Նախագիծը իսկական խուճապ է առաջացրել Հոլիվուդում, երբ հաղորդվել է, որ գործակալները հետաքրքրություն են հայտնել արհեստական բանականության դերասանուհու հետ համագործակցելու հարցում։
27-03-2026 11:27
Մելանիա Թրամփը՝ առաջին տիկնանց խմբի հետ միասին, հավաքվել էր «Fostering the Future Together» գլոբալ կոալիցիայի գագաթնաժողովում՝ քննարկելու գլոբալ հարցեր և տեխնոլոգիաների ապագան: Այնուամենայնիվ, հենց նրանց տպավորիչ դիզայներական պայուսակների հավաքածուն էր, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ էր, որը անմիջապես գրավել է հանրության ուշադրությունը: Ամենաթանկարժեք իրերից մեկը Hermès Birkin Sellier 30 Black Box հազվագյուտ պայուսակն էր, որի արժեքը գերազանցում է 82,500 դոլարը:
27-03-2026 11:11
Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը դուրս են եկել Մայամիում (ԱՄՆ) անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Անցած տարվա եզրափակիչում Արինա Սաբալենկան հաղթել էր ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։
26-03-2026 11:57
Աճի հորմոնի կիրառման կողմնակի ազդեցություններից են հեղուկի կուտակումը, մկանային և հոդային ցավերը, գլխացավը: Պարզվել է, որ դրանց թվին է դասվում նաև ինսուլտի զարգացման ռիսկի մեծացումը: Գիտնականներն ասում են, որ լիակատար համոզվածության համար անհրաժեշտ է կատարել նոր հետազոտություններ և միևնույն ժամանակ՝ պնդում, որ հիվանդները պետք է տեղեկացված լինեն հնարավոր ռիսկի մասին:
26-03-2026 11:50
Պատմության մեջ առաջին անգամ կինը ձեռնադրվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս: Սառա Մալալիի՝ որպես Անգլիկան եկեղեցու հոգևոր ղեկավարի, գահակալության արարողությունը տեղի է ունեցել Քենթերբերիում: Քենթերբերիի արքեպիսկոպոսի 1400-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է պաշտոնապես բարձրացել գահին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.03.2026
Դիտվել է 1941 անգամ
24.03.2026
Դիտվել է 345 անգամ
25.03.2026
Դիտվել է 203 անգամ
26.03.2026
Դիտվել է 186 անգամ
27.03.2026
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster