Մի ճչացեք ձեր ծրագրերի մասին
27.06.2016
Դուք նկատե՞լ եք, որ իրականում հարուստ մարդկանց կյանքի մասին քիչ բան է հայտնի: Մի ազդեցիկ մարդ ասել է, որ իրական հաջողությունը չի սիրում պարծենկոտություն և ցուցամոլություն:
Տատիկները մի լավ խոսք ունեն․ չես ցանկանում քեզ նախանձեն՝ սիրիր լռությունը: Պետք չէ, որ որևէ մեկը իմանա ձեր ձեռքբերումների, հաջողությունների, հետագա քայլերի, ձեր անհաջողությունների մասին: Դուք պարտավոր չեք որևէ մեկին ինչ-որ բան բացատրել:
Եթե դուք բարձրաձայնում եք ձեր ծրագրերը և մտադրությունները, ամենայն հավանականությամբ, ձեզ շատ դժվար կլինի դրանք իրագործել:
Հիշեք՝
- Պետք չէ ճչել ձեր երջանկության մասին Facebook-ում, որպեսզի երջանիկ լինեք։
- Պետք չէ ցուցադրել դեպրեսիվ վիճակը, որպեսզի որևէ բան փոխեք:
- Պետք չէ բոլորին պատմել ձեր երազանքների և նպատակների մասին՝ դրանց հասնելու համար:
- Պետք չէ ստանալ ծանոթների հավանությունը՝ առաջ շարժվելու համար:
- Պետք չէ գովազդել կյանքը instagram-ում, ցույց տալու համար, որ ինչ-որ բան արժեք:
- Դուք պարտավոր չեք որևէ մեկին բացատրելու և ապացուցելու ձեր հաջողությունը:
Ձեզ պետք է ավելի շատ լռություն
Հետևեք այս խորհուրդներին և կտեսնեք, թե որքան դա կօգնի ձեզ զգալ երջանիկ, անկախ և հանգիստ: Իսկ ամենակարևորը՝ կսկսեք հասնել ձեր նպատակներին:
LADYNEWS.am Դիտվել է 7247 անգամ
Читать на русском
|