Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Եթե դու սեքսուալ ես, քեզ ավելի դժվար է լուրջ դեր գտնել կինոյում». Էմիլի Ռատաժկովսկի

02.06.2016

Աշխարհը խոսեց Էմիլի Ռատաժկովսկու մասին 2013թ-ին` Ֆարել Վիլյամսի և Ռոբին Տիկի տեսահոլովակում մերկ նկարահանվելուց հետո:

Դրան հետևեցին մի քանի ֆիլմեր և լուսանկարների շարքեր ամսագրերում: Երիտասարդ ամերիկուհու անունը մշտապես ներառվում է ամենասեքսուալ կանանց ցուցակում, ինչի պատճառով, Էմիլիի խոսքերով, ռեժիսորները չեն ընկալում նրան որպես դրամատիկ դերասանուհի:

«Հետաքրքիր պարադոքս է, եթե դու սեքսուալ ես, քեզ ավելի դժվար է լուրջ դերեր ստանալ կինոյում: Էկրանի վրա քեզանից սպասում են այն կերպարը, որը դու իրական կյանքում ես մարմնավորում: Այսինքն՝ «Թող նա զբաղվի նրանով, ինչը իր մոտ լավ է ստացվում», - ասել է Էմիլի Ռատաժկովսկին Evening Standard-ին տված հարցազրույցում:

600x580

Դեռ մանկուց դերասանուհու մայրը նրան ներշնչել է այն միտքը, որ մարդուն պետք է գնահատել ոչ թե արտաքինով, այլ վարքով և բառերով: Նա դեմ էր, որ աղջիկը դառնա մոդել և ցանկանում էր, որ Էմիլին ընտրի նեյրովիրաբույժի մասնագիտությունը:

«Մայրիկիս դուր չէր գալիս այն միտքը, որ շրջապատն իմ մեջ տեսնելու է միայն արտաքինը: Սակայն, միաժամանակ, նա ինձ միշտ սովորացրել է չամաչել իմ սեքսուալությունից», - պատմել է դերասանուհին:

600x580

Իր առաջին մոդելային պայմանագիրն աղջիկը ստորագրել է 14 տարեկանում: Այդ ժամանակ նա մոդելի կարիերան լուրջ գործ չէր համարում, այլ մտածում էր փող աշխատել՝ զգեստներ գնելու համար:

Էմիլին իրեն համարում է ֆեմինիստ: «Յուրաքանչյուր կին, անկախ նրանից անվանում է ինքն իրեն ֆեմինիստ, թե ոչ, ցանկանում է լինել հավասար տղամարդու հետ», - համարում է նա:

600x580

2016 թ-ի մարտին Ռատաժկովսկին աջակցել է Քիմ Քարդաշյանին, երբ վերջինս ընկել էր բուռն քննադատության տակ՝ մերկ սելֆի հրապարակելու համար: Նա նույնպես այդպիսի նկար էր հրապարակել, ինչից հետո հեռուստաաստղը և դերասանուհին միավորել են ջանքերն ու միասին թոպլես սելֆի հրապարակել:

600x580

«Քիմը շատ սիրալիր էր և ինձ ծաղիկներ էր ուղարկել, այնուհետև մենք արեցինք համատեղ լուսանկար, որտեղ ցույց ենք տալիս միջին մատը: Իմ կարծիքով այս նշանը ամեն ինչ ասում է»,- բացատրել է նա:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 16824 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Մոդել Մարիա Կովալչուկին Դուբայում շեյխի մոտ խնջույքից հետո ողնաշարի կոտրվածքով գտել են ճամփեզրին

21.03.2025
Աղջիկը կորել էր մարտի 10-ին՝ անծանոթ շրջապատում իր ծննդյան օրը նշելուց հետո։ Նա այժմ ծանր վիճակում է։

Նիհարելու բաղադրատոմս Պամելա Անդերսոնից. 5 կանոն, որոնք կկարգավորեն ձեր կազմվածքը

16.01.2025
Ամանորյա տոնակատարություններից հետո ժամանակն է վերադառնալու նախկին առօրյային։ Բայց սա, պարզվում է, մեծ ջանք է պահանջում։

79-ամյա Հելեն Միրենը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը. օրական անհրաժեշտ է ընդամենը 12 րոպե

07.01.2025
Կարմիր գորգերի վրա դերասանուհին պարբերաբար գերազանցում է նույնիսկ իր երիտասարդ գործընկերներին։

Լեոնարդո դի Կապրիոյի անեծքը. ինչպես է դերասանը «սև նշան» դնում իր նախկինների վրա

22.11.2024
Հոլիվուդում լեգենդներ են պտտվում դերասանի սիրատոչորության մասին, սակայն վերջին շրջանում կանայք դժվարությամբ են համաձայնվում նրա հետ ժամադրության գնալ: Խնդիրը օսկարկիր դերասանի հակասական հեղինակությունն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-04-2025 10:43
Ջենիֆեր Լոպեսն իր «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ On The JLo-ի Instagram-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
08-04-2025 05:28
«Նա ասաց՝ «ներողություն»։ Մադոննան հաշտվել Էլթոն Ջոնի հետ, ով նրան անվանել էր «տոնավաճառի մերկապարուհի»։ Մադոննան պատմել է, որ 78-ամյա Էլթոնին  հանդիպել է Saturday Night Live-ի ետնաբեմում, որտեղ նա հյուր էր: «Երբ իմացա, որ Էլթոն Ջոնը հյուր է լինելու SNL-ում, որոշեցի գնալ կուլիսներ և դեմ առ դեմ հանդիպել նրան։ Առաջին բանը, որ նա ասաց՝ «ներողություն եմ խնդրում», և մեր միջև պատը փլվեց»,- գրել է նա իր Instagram-ում։
08-04-2025 01:34
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին սկսել են վիճել իրենց երեխաների հրապարակայնության համար։ PageSix-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ զույգն այս հարցում տարաձայնություններ է ունեցել։ Հաղորդվում է, որ արքայազն Հարրին «գոհ չէ», որ իր կինը՝ Մեգան Մարքլը, օգտագործում է երեխաներին իր As Ever ապրանքանիշը գովազդելու համար:
08-04-2025 01:08
Հունաստանում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց ադրբեջանցի Գովհար Բայդուլաեւային եւ 5,5 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը։ Առաջին տեղը կիսում են 6-ական միավոր վաստակած վրացի Անաստասիա Կիրթաձեն եւ սերբ Տեոդորա Ինյաչը։
08-04-2025 00:39
44-ամյա երգչուհի Քրիստինա Ագիլերան և նրա նշանածը՝ Մեթյու Ռաթլերը ներկա են գտնվել Breakthrough Prize-ի արարողությանը։ Ինչ-որ պահի աստղը պապարացիների տեսախցիկների առաջ համբուրել է իր ընտրյալին։ Հիշենք, որ Ագիլերան և Ռաթլերը միասին են 2010 թվականից։ Զույգը նշանադրվել է 2014 թվականին։ Նույն թվականին Քրիստինան լույս աշխարհ է բերել Մեթյուի աղջկան, ում անվանել է Ամառային Ռեյն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.04.2025
Դիտվել է 842 անգամ
05.04.2025
Դիտվել է 614 անգամ
03.04.2025
Դիտվել է 567 անգամ
07.04.2025
Դիտվել է 461 անգամ
04.04.2025
Դիտվել է 352 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster