Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ և 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին:
Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ:
Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ և ապահովել ոսկե մեդալը:
2008թ. Եվրոպայի եւ 2009թ. աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ավտովթարի հետեւանքով ստացած ողնաշարի ծանր վնասվածքից հետո անցած տարի մրցահարթակ վերադառնալուց հետո նվաճում է առաջին տիտղոսը: 29-ամյա մարզուհին հաղթանակը նվիրել է հայրենիքի պաշտպաններին:
07-07-2026 12:01 Շակիրան, կարծես, վերականգնել է սիրո հանդեպ իր հավատը Ժերար Պիկեի հետ ցավալի բաժանումից հետո: Վերջերս պապարացիները երգչուհուն բռնացրել են մեքսիկացի դերասան Մանուել Ռուլֆոյի ընկերակցությամբ, և կարծես, սա ավելին է, քան պարզապես պատահական հանդիպում: Աստղը առայժմ լռում է, բայց փաստը մնում է փաստ. նա շողում է, և արդեն համացանցում շատ են ենթադրությունները հնարավոր սիրավեպի մասին:
07-07-2026 11:43 Փարիզում տղամարդկանց նորաձևության ցուցադրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքը կրկին լցվել է նորաձևության սիրահարներով։ Ավանդաբար, Men's Fashion Week–ից անմիջապես հետո սկսվում է Բարձր նորաձևության շաբաթը։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում առևտուրը իր տեղը կզիջի երևակայությանը, իսկ դիզայներները կզբաղվեն ոչ թե հագուստի, այլ իրական արվեստի գործերի ստեղծմամբ։ 2027 թվականի աշուն/ձմեռ սեզոնի բացումը կրկին վստահվել է Schiaparelli–ին։
07-07-2026 11:31 Հայտնի բիոհաքեր Բրայան Ջոնսոնի մոտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել: Ըստ The New York Post-ի՝ «մարդու մոտ, ով ուզում է հավերժ ապրել» ախտորոշվել է հազվագյուտ հիվանդություն, որի դեպքում ստամոքսը բառացիորեն «խժռում է ինքն իրեն»:
07-07-2026 11:29 Իրինա Շեյքը նկարահանվել է Dolce & Gabbana-ի նոր գովազդային արշավում՝ հայտնվելով Your Devotion օծանելիքին նվիրված տեսանյութում: Տեսանյութը ապրանքանիշի սոցիալական ցանցերում հրապարակվելուց կարճ ժամանակ անց մոդելը կիսվել է Նեապոլում տեղի ունեցած նկարահանումների կադրերով:
07-07-2026 02:58 Վերջապես եկավ այն պահը, որին Թեյլոր Սվիֆթի երկրպագուները անհամբեր սպասում էին։ 2026 թվականի հուլիսի 2-ին Թեյլորը և Թրևիս Քելսին պաշտոնապես դարձան ամուսիններ։ Ինչպես և սպասվում էր, զույգը կազմակերպեց իսկապես շքեղ տոնակատարություն, որը արժանի էր թագավորական ընտանիքին։ Արարողությունը տեղի ունեցավ լեգենդար Մեդիսոն Սքվեր Գարդենում՝ նույն վայրում, որտեղ Քելսին մեկ տարի առաջ ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն։