Ինչպես մաքրել արծաթեղենը տնային պայմաններում
17.02.2016
Շատ հաճախ արծաթե զարդերը ժամանակի ընթացքում մգանում են: Մեծամասամբ դա լինում է, երբ տարածքը, որտեղ նրանք պահվում են խոնավ է, ինչպես նաև մաշկի հետ երկար կոնտակտից: Մգանալու դեպքում չարժե միանգամից հրաժարվել սիրված զարդերից, այլ կարելի նրանց հաղորդել թարմություն տան պայմաններում:
Արծաթը կարելի է մաքրել մի քանի եղանակով
Նաշատիրային սպիրտով
Սոդայով
Աղով
Քացախով:
Նաշատիրի սպիրտով
Այսօր այն արծաթեղեն մաքրելու ամենատարածված միջոցն է: Պետք է բացել այն ջրով` 2 ճաշի գդալը մեկ լիտր ջրի հարաբերակցությամբ: Լավ խառնեք, այնուհետև իջացրեք արծաթե իրը այդ խառնուրդի մեջ և թողեք 15-20 րոպե:
Սոդայով
Այս միջոցը նույնպես բավականին արդյունավետ է: Խառնեք 2 գդալ սոդան կես լիրտ ջրում և եռացրեք այն: Իջեցրեք արծաթե զարդը եռացող ջրի մեջ 10 րոպեով: Կարելի է նաև կտորը թաթախել սոդայով և սրբել զարդը:
Աղով
Խառնում եք մեկ ճաշի գդալ աղը մեկ ճաշի գդալ մաքրող հեղուկի հետ, բացում եք մեկ լիտր ջրով և եռացնում: Իջեցնում եք իրը ջրի մեջ և եռացնում 10 րոպե:
Քացախով
Քացախով մաքրելու համար անհրաժեշտ է քացախի 6 տոկոսանոց լուծույթ: Մի քիչ տաքացնում եք այն և արծաթե իրը սրբում մաքուր կտորով:
Այլ միջոցներ
Բացի նշված միջոցներից կան նաև այլ տարբերակներ արծաթեղենը տնային պայմաններում մաքրելու համար: Օրինակ` կարելի է դա անել ատամի մածուկի օգնությամբ: Քսում եք այն իրի վրա և թողնում այդպես մոտ մեկ ժամ: Այնուհետև սրբեք:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 17970 անգամ
Читать на русском
|