Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ֆրանսուհիների կյանքի սկզբունքները

14.01.2016

Ֆրանսուհիները միշտ աչքի են ընկել իրենց հմայքով և կանացիությամբ: Նրանք յուրահատուկ են: Ահա նրանց կյանքի մի քանի սկզբունքները, որոնց արժե հետևել:

Հստակ սահմանեք ձեր համար, թե որ հագուստն է ձեզ դարձնում ավելի հմայիչ: Ֆրանսուհիները հայտնի են իրենց ոճի զգացումով, քանի որ լավ գիտեն, թե ինչն է իրենց սազում, ինչը` ոչ:

Հաճախ զբաղվեք նրանով, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Լավ զգալը նույնքան կարևոր է, որքան լավ տեսք ունենալը: Երկարատև լոգանքը, տարբեր կոսմետիկ արարողակարգերը և մերսումները ճոխություն չեն, այլ անհրաժեշտություն:

Մի պատժեք ձեր մարմինը։ Չկա ցավ՝ չկա հաղթանակ սկզբունքը Ֆրանսիա այդպես էլ չհասավ: Այնտեղի բնակիչները նախընտրում են հաճույքի սկզբունքը: Եթե դու անում ես այն, ինչ քեզ հաճելի է, ուրեմն դա լավ է ազդում քո առողջության և հաջողության վրա:

Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Նայելով յուրաքանչյուր ֆրանսիական ամսագիր դուք կտեսնեք կանացի գեղեցկության անհասանելի իդեալները: Սակայն իրական կյանքում ֆրանսուհին գիտի, որ երջանկությունը կախված չէ հագուստի չափսից, այն կախված է այն ունակությունից, որ քեզ հիանալի զգաս քո սեփական մաշկում:

600x580

Վայելեք համեղ ուտեստներ։ Համեղ ուտելիքը ֆրանսիական մշակույթի հիմքն է: Այն կարելի է վայելել  քիչ-քիչ, սահմանափակ քանակությամբ: Ոչ մի ֆրանսուհի չի ուտում հաց, պանիր և քաղցրավենիք ամեն օր:

Հարգեք ձեր մարմինը։ Շատ ուտելը  ոչ մի լավ բանի չի բերում: Ցանկանում եք շոկոլա՞դ, կարող եք ուտել մի քիչ, բայց այդ դեպքում այդ օրը հրաժարվեք պանրից և գինու երկրորդ բաժակից:

Զգացեք ձեզ լիարժեք։ Ոչ մի իրեն հարգող ֆրանսուհի թույլ չի տա դուրս գալ փողոց ճմրթված տեսքով. ոչ մի սպորտային հագուստ և չսանրված մազեր: Լավ տեսք ունենալ նշանակում է հարգել ինքդ քեզ և քո շրջապատող աշխարհը:

Եղիր այնպիսին ինչպիսին կաս։  Նույնիսկ մի փոքր իր՝ հետաքրքիր մատանին, ծիծաղելի երկարաճիտ կոշիկը կամ վառ շարֆը կընդգծեն ձեր անհատականությունը:

Աշխատեք նրա վրա ինչ ունեք և ոչ ՝թե ինչ կուզենայիք ունենալ։ Լավ տեսք ունենալու համար ֆրանսուհին երբեք նպատակ չի դնի նիհարել 3 կիլոգրամով կամ երկարացնել մազերը: Եթե դուք ունեք ոճի զգացում և ներդաշնակ ներաշխարհ, ապա ոչ ոք չի նկատի այդ ավելորդ 3 կիլոգրամը:

600x580

Եղեք բնական։  Նվազագույն կոսմետիկա, համապատասխան շրթներկ և հաճելի բույր․ սա է այն ամենը, ինչ պետք է:

Թույլ մի տվեք, որ տարիքը զրկի ձեզ հաճույքից։ Ֆրանսուհիները համոզված են, որ տարիքը չի կարող խանգարել կնոջը երևալ և զգալ լավ ու մնալ հմայիչ: Այդ երկրում կան շատ հայտնիներ, ովքեր տարիքի հետ դառնում են ավելի գեղեցիկ:

Ուրախացեք մանրուքներով։ Փոքր, բայց համեղ թխվածք, նոր օծանելիք, նարդոսի բույր… Ֆրանսուհիները հասկանում են, որ այդպիսի մանրուքները նույնպես կարևոր են:

Վայելեք կյանքը։ Գտեք ձեր կիրքը, ասեք «ոչ» այն ամենին, ինչը վատնում է ձեր ժամանակը, և գնացեք առաջ: Կենտրոնացեք միայն նրա վրա, ինչը սիրում եք և եղեք անկրկնելի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8016 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 523 անգամ
09.05.2024
Դիտվել է 240 անգամ
15.05.2024
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster