Ամանոր 2016. ինչպես դիմավորել, ինչ հագնել
30.12.2015
Ըստ արևելյան օրացույցի, 2016 թվականը կարմիր կրակոտ կապիկի տարի է: Դա արևելյան հորոսկոպի իններորդ նշանն է, որը մտնում է Յան կենդանիների խմբի մեջ:
Եվ չնայած նրան, որ կապիկը ամբողջությամբ իր օրինական իրավունքներին կանցնի փետրվարի 8-ից՝ չինական նոր տարուն, այն դնում է իր որոշակի օրենքները և պահանջում է դրանց ի կատար ածումը եվրոպական ամանորից սկսած, այսինքն՝ հունվարի 1-ից:
Ի՞նչ կբերի իր հետ 2016 թվականը
Կապիկը խելացի, հետաքրքրասեր, բավական տարօրինակ կենդանի է, որը սիրում է լինել ուշադրության կենտորնում և խաղալ հանդիսատեսի վրա: Բայց հնագույն ժամանակներից այն համարվել է նաև խորաթափանցության, իմաստնության, խնայողականության և բացառիկ հաշվենկատության խորհրդանիշ:
Եթե դուք նոր տարի մուտք գործեք պարզ մտքով, ողջամտությամբ, ապա այս կենդանին խոստանում է չստեղծել լուրջ խոչընդոտներ, այլ, հակառակը, օգնել ձեզ գտնել իմաստություն և ստեղծել նպաստավոր պայմաններ՝ ձեր կյանքում նորամուծությունների համար:
2016-ի տարերքը կրակն է․ դա նշանակում է, որ տարվա հիմնական հատկանիշները շարժումն է, նորույթները, վերակենդանացումը, աճը, պայծառությունը, ջերմությունը և էներգիան: Կապիկի տարում ծնվածները յուրահատուկ են և հնարամիտ, արագ կորողանում են լուծել յուրաքանչյուր խնդիր, վճռական են և անվրդով: Նրանց մոտ լինում են վերելքներ և անկումներ, սակայն նրանք կրկին իրենց մեջ ուժ են գտնում կանգնել և շարունակել ընթանալ դեպի իրենց երազանքը:
Ի՞նչ հագնել ամանորին
Կարմիր կապիկի տարին պետք է դիմավորել բնական կտորներից կարված հագուստով: Այն պետք է լինի կարմիր, մուգ վարդագույն կամ բորդոյի գույն: Կարելի է նաև նարնջագույն, ոսկեգույն, դեղին, մարջանագույն: Ավելի լավ է ընտրել բոցագույն կամ արծաթագույն, քանի որ դրանք անպայման ձեզ երջանկություն և հաջողություն կբերեն:
Ամանորյա ոճը պետք է իր մեջ ներառի գեղեցկություն և նրբագեղություն․ կարճ կիսաշրջազգեստներ կամզգեստներ, որոնք բացում են կանանց գեղեցիկ ոտքերը: Զգեստները պետք է ուշադրություն գրավեն: 2016-ի ամանորյա զգեստը պետք է լինի արտասովոր: Զգեստի հետ պետք է կրել անսովոր դիզայնով աքսեսուարներ: Նախապատվությունը տվեք բնական քարերից զարդերին: Կատարյալ տարբերակ է կրել ադամանդե, ոսկե, մարգարտյա իրեր:
Մազերը կարելի է «պոչ» կապել կամ խոպոպներ անել: Ամեն դեպքում սանրվածքը պետք է արտահայտի ձեր բնական գեղեցկությունը և նրբագեղությունը: Դիամահարդարումը պետք է լինի բնական կամ արթ ոճում: Կարող եք օգտագործել ինչ գույն որ ցանկանում եք: Օծանելիքը ցանկալի է լինի ծաղկի բույրով, իսկ մատնահարդարումը պետք է սազեցնել հագուստի հետ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9622 անգամ
Читать на русском
|