|
Forbes-ը հրապարակել է ամենաթանկ դերասանուհիների անունները
25.08.2015
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը ստացել է ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան աստղի տիտղոսը: Նա զգալի առաջ է անցել իր գործընկերուհիներից` Սքարլեթ Յոհանսոնից, Ջենիֆեր Էնիսոնից և Անջելինա Ջոլիից:
Forbes-ի հրապարակած ամենաթանկարժեք դերասանուհիների վարկանիշների համաձայն՝ 2014-ի հունիսից 2015 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Ջենիֆեր Լոուրենսը վաստակել է 52 միլիոն դոլար: Դերասանուհուն լավ եկամուտ բերել է «Քաղցած խաղեր» ֆիլմը, ինչպես նաև՝ Dior ընկերության հետ պայմանագիրը:
Երկրորդ տեղում է Սքարլեթ Յոհանսոնը՝ 35,5 միլոն դոլարով, ճիշտ է՝ հարկերը չհաշված:

Ամենաթանկ դերասանուհիների թոփ-5-ում հայտնվել են նաև Մելիսա ՄակԿարթին՝ հայտնի «Լրտեսը» կատակերգությունից՝ 23 միլոնով, չինուհի Ֆան Բինբինը (21 միլիոն դոլարով) և Ջենիֆեր Էնիսթոնը: Վերջինս մեկ տարում վաստակել է 16,4 միլիոն:
Ջուլիա Ռոբերթսին բաժին է ընկել վեցերորդ հորիզոնականը (16 միլիոն դոլար), նրան հաջորդել են Անջելինա Ջոլին և Րիզ Ուիզերսփունը՝ երկուսն էլ վաստակել են 15-ական միլիոն:
Տասնյակում վերջին տեղերը զբաղեցրել են Էն Հեթեուեն և Քրիսեն Սթյուարթը: Նրանց բաժին է հասել 12-ական միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոուրենսը ճանաչվել է 2014 թվականի «ամենադրամարկղային» աստղը: Ֆիլմերը, որոնցում նա խաղացել է, համաշխարհային վարձույթում հավաքել են ամենաշատ փողը:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 7827 անգամ
Читать на русском
|