Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կյանքի 5 կարևոր կանոն բոլոր կանանց համար Կոկո Շանելից

22.08.2015

Այս լեգենդար անհատականության գերող հմայքը միշտ զարամցրել է շրջապատողներին:  Յուրահատուկ, անկրկնելի գեղեցկությունը նրանում զուգակցվում էր սուր մտքի, շշմեցուցիչ աշխատասիրության և ամուր բնավորության հետ:   

Շանելը միշտ ընթացել է հոսանքին հակառակ: Ապրել, գործել, հաղթանակների է հասել ի հեճուկս, կոտրել է ավանդույթները, նոր ճանապահներ գցել. «Լինել ուրիշներից տարբերվող` հեշտ է, սակայն լինել յուրահատուկ` բարդ գործ է»:

 1) Եղիր քո կյանքի հերոսուհին

Կոկո Շանելը մեծագույն դիզայներ է դարձել ոչ ճակատագրի բերումով, այլ սեփական ջանքերի շնորհիվ: Կարելի՞ է արդյոք նրան հաջողակ համարել: Մանկուց նա նա ապրել է աղքատ ընտանիքում, իսկ 6 տարեկանում որբացել է: Անշուշտ, ողջ կյանքում նա կարող էր իրեն զոհի կերպարի մեջ պահել, միշտ շեշտելով, թե որքան անարդար է կյանքը, սակայն ընտրում է այլ ճանապարհ: Նա ստիպված էր սկսել ամենապարզից` օրվա ընթացքում աշխատելով դերձակուհի, իսկ երեկոյան հանդես գալիս կաբարեում:

 2) Ձգտիր պարզության ամեն ինչում

Իր հավաքածուները մշակելիս Շանելը հիմքում դրել է էսենցիալիզմը, նա աշխատում էր ազատվել անպետք բաղադրիչներից, որպեսզի հասներ կատարելության: Այդպես էլ ծնվեց պարզ սև շրջազգեստը, որը մինչ օրս համարվում է բարձր ճաշակի և նրբագեղության խորհրդանիշ: Շանելը գտնում էր, որ գեղեցիկ կյանքի գաղտնիքը հաշվարկված ու հստակ լինելն է, և ոչ թե այն ամեն ինչով լցնելու ձգտումը, որն առաջին հայացքից կարող է օգտակար թվալ։  

600x580

3) Եղիր յուրահատուկ

Երբ Վեսթմինսթերի հերցոգը խնդրեց նրա ձեռքը, Շանելը մերժեց, պատճառաբանելով դա նրանով, որ իրենից առաջ առանց այդ էլ շատ իշխանուհիներ են եղել, սակայն Կոկո Շանելն աշխարհում միակն է: Եթե երբևիցե Շանելն ընտրեր սոցիալապես ճիշտ համարվող ճանապարհը և տվյալ ժամանակների կանոնները, ապա մենք դժվար թե այսօր կկարողանայինք վայելել Chanel №5-ի բույրը կամ խոսել Կոկոյի բաճկոնների մասին: Սակայն այս կնոջ խիզախությանը նախանձել կարելի է. նա հպարտորեն ականջի ետև էր գցում կողքից հնչող ծաղրանքը, երբ Փարիզի փողոցներով զբոսնում էր տղամարդու տաբատով: Ինչ-որ առիթով նա ասել է. «Հաջողության իմ գլավոր գաղտնիքն այն է, որ ես նման չեմ ոչ մեկին»:

4) Ապրիր քո կանոններով

Այն ժամանակաշրջանում, երբ ցանկացած կին չէր կարող առանց կորսեթի և շքեղ փետուրներով գլխարկի, ըմբոստ Շանելը շեղվեց մեծամասնությունից՝ նախապատվությունը տալով տղամարդկային ոճին: Նա համարում էր՝ որպեսզի ապրես սեփական կանոններով, անհրաժեշտ է հաստատակամ լինել ու տիրապետել համառության. չէ՞ որ տրորված ճանապարհով գնալն ավելի հեշտ է: 

600x580

5) Աշխատիր միշտ հրաշալի տեսք ունենալ

Նորաձևությունը կտորի, դիզայնի, գույնի և բաղադրիչների միջոցով ինքնաարտահայտման ձև է: Շանելը քննադատում էր այն կանանց, ովքեր տանից դուրս էին գալիս չխնամված տեսքով: Նա պատճառաբանություններ էր փնտրում նաև իր համար. չնայած զբաղվածությանը, Շանելն ամեն օր կարի արտադրամաս էր գալիս նրբագեղ կոստյումով և զարդեղենի ամբողջական հավաքածույով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 19045 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին

05.12.2025
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։

Ինչպես դառնալ հաջողակ կին

06.11.2025
Երբևէ նայե՞լ եք ուժեղ, համարձակ կնոջ և մտածել, թե ինչպես է նա հասել այդ ամենին։

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք բաժանումից հետո

23.10.2025
Նույնիսկ եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, նախկինի հետ ձեր պատմությունը սկզբից մինչև վերջ վերլուծելը կարող է բացահայտել նախազգուշական նշաններ և սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։

7 նշան, որ ձեր նոր ծանոթը հարմար է լուրջ հարաբերությունների համար

11.09.2025
Անկախ ձեր ծանոթության եղանակից, հետևյալ կետերում համընկնումները ցույց են տալիս, որ կարող եք ավելի լուրջ հարաբերությունների հույս ունենալ, քան փոքրիկ ռոմանտիկ արկածախնդրությունն է։

Աղքատ մարդկանց 5 սովորություն, որոնցից պետք է ազատվել

14.08.2025
Եթե վերլուծեք սովորությունները, կարող եք պարզել, որ դրանցից մի քանիսը անմիջականորեն ազդում են ձեր ֆինանսական վիճակի վրա։

Կենդանակերպի այս նշանները օգոստոսին սիրո մեջ առաջընթաց կզգան

30.07.2025
2025 թվականի օգոստոսյան աստղագուշակը կենդանակերպի մի քանի նշանների համար խոստանում է ռոմանտիկ նորություններ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-12-2025 12:44
Ըստ Vanity Fair-ի՝ դեկտեմբերի աճուրդի է հանվել Dom Pérignon Vintage 1961 շամպայնի մագնում շիշը, որը մատուցվել էր արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանիքի օրը՝ 1981 թվականին: Շիշը գոյություն ունեցող ընդամենը 12 շամպայններից մեկն է և, ինչպես սպասվում է, կվաճառվի մինչև 95,000 դոլարով: Ըստ լուրերի, խմիչքը դեռևս պիտանի է:
12-12-2025 12:26
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Մասնագիտական դաշնամուրի ամբիոնի դոցենտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը Բուդապեշտում կայացած «Danubia Talentsinternational Competition» մրցույթի «Դուետ» անվանակարգում դարձել են երկրորդ մրցանակակիր։
12-12-2025 12:24
Հոլիվուդյան լեգենդ Ջեք Նիկոլսոնը կարող է շուտով վերադառնալ դերասանական կարիերա երկար ընդմիջումից հետո, ըստ ռեժիսոր Ջեյմս Լ. Բրուքսի, որը «շատ սերտ կապ» է պահպանում նրա հետ։ «Ես վստահ եմ, որ նա կրկին կաշխատի», - ասել է Բրուքսը E! News-ին։ «Եվ ես հույս ունեմ, որ դա կլինի նաև ինձ հետ»։
12-12-2025 02:36
Նյու Յորքյան տեղի է ունեցել «Երգը կապույտ է» ֆիլմի պրեմիերան՝ Քեյթ Հադսոնի մասնակցությամբ։ Վերջինիս աջակցելու էր եկել նրա մայրը՝ 80-ամյա Գոլդի Հոունը, ով կարմիր գորգի վրա ներկայացել է ընկերոջ՝ 74-ամյա Կուրտ Ռասելի հետ միասին։
12-12-2025 01:40
Իրինա Շեյքը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ֆուտբոլիստ և Ժիզել Բունդխենի նախկին ամուսին Թոմ Բրեդիի հետ՝ կարճատև սիրավեպից հետո բաժանվելուց մեկ տարի անց։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։ Այնուամենայնիվ, 48-ամյա մարզիկը և 39-ամյա սուպերմոդելը չեն շտապում պաշտոնապես հայտարարել իրենց վերամիավորման մասին՝ պնդելով, որ իրենց հարաբերությունները «լուրջ չեն»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.12.2025
Դիտվել է 1553 անգամ
09.12.2025
Դիտվել է 356 անգամ
10.12.2025
Դիտվել է 212 անգամ
11.12.2025
Դիտվել է 164 անգամ
12.12.2025
Դիտվել է 114 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster