Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Գեղեցիկ իրան՝ գոտու միջոցով

06.08.2015

Ինչպե՞ս դարձնել ձեր իրանն ավելի գեղեցիկ գոտու միջոցով։ Կարծում ենք կհամաձայնեք, որ ճիշտ ընտրված գոտին հաջողության 62 % է։

Հետևելով ներկայացվող արժեքավոր խորհուրդներին, դուք կհամոզվեք, որ շատ տղամարդիկ աչքը չեն կտրի ձեր գեղեցիկ իրանից։

Ինչպե՞ս ձևավորել կազմվախքը գոտու միջոցով

Այսօր գոտին համարվում է մեր զգեստապահարանի կարևորագոյն բաղադրիչներից մեկը։ Այն վաղուց դադարել է լինել պարզապես օգտակար իր։ Գոտին գործնականում կարող է փոխել ցանկացած զգեստ և դրան բնավորություն հաղորդել։ Այն պետք կգա նույնիսկ այն ժամանակ, երբ դուք կցանկանաք ձևավորել ձեր կազմվածքը կամ քողարկել մանր թերությունները։

600x580

Եթե ցանկանում եք քողարկել փորիկը

Որպոսզի քողարկեք փորիկը, ընտրեք բավականին լայն (մոտավորապես 7 սմ) գոտի և համադրեք այն երկար վանդակավոր վերնաշապիկի կամ նորաձև վերնահագուստի հետ։

600x580

Եթե ցանկանում եք ձեր կոնքերը դարձնել ավելի նրբագեղ

Այս պարագայում լավագույն լուծումը կլինի նեղ գոտին՝ 3-4 սմ լայնությամբ։ Կրելով այն կոնքերին ցած ընկած՝ երկար բլուզի կամ տունիկի հետ համադրած, դուք ձեր կերպարին թեթևություն կհաղորդեք ։ Այդ խորամանկությունը կօգնի լայն կոնքերը դարձնել ավելի բարետես։

600x580

Եթե ցանկանում եք ընդգծել կանացի կլորությունները

Անհրժեշտ է ընտրել միջին լայնության գոտի (մոտավորապես 5-7 սմ)՝ գույնով հակադրվող հագուստի երանգին և լավ ընտրված շրջազգեստի հետ, ասենք, նրբագեղ և սև։ Մեկ այլ միջոց է բարակ գոտին ( 1-2 սմ լայնությամբ), նույնպես շրջազգեստի գունին հակադրված, որը կընդգծի «ավազե ժամացույցի» տեսքի կազմվածքը։

600x580

Ինչ անել, որպեսզի ոտքերը տեսողականորեն երկար թվան

Իհարկե, անհրաժեշտ է գնել շատ լայն գոտի (մոտ 10-12 սմ), ցանկալի է՝ փափուկ արհեստական կաշվից, քանի որ այդ դեպքում այն ամենալավն է գրկում կազմվածքը։ Եթե նման գոտի արդեն ունեք, ապա բավական է այն ամրացնել գոտկատեղի բարձրադիր հատվածում, գործնականում՝ կրծքավանդակի տակ։ Այդ դեպքում ձեր ոտքերը «երկինք կհասնեն»։

600x580

Երբ կազմվածքը համաչափ չէ

Այս պարագայում ձեզ օգնության կհասնի գոտին։ Եթե լայն թիկունք և նեղ կոնքեր ունեք (եռանկյունաձև կազմվածք), ընտրեք բարակ գոտիներ։ Ազատ գոտիավորված կոնքերն ավելի լայն և ներդաշնակ կթվան՝ ուսերի հետ համեմատ։

600x580

Հիշեք, որ երբեք կարիք չկա գոտին շատ կիպ կապել, քանի որ այդ դեպքում այն տգեղ կերպով կընդգծի դարսերը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13914 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 772 անգամ
15.08.2026
Դիտվել է 393 անգամ
14.08.2026
Դիտվել է 390 անգամ
18.08.2026
Դիտվել է 200 անգամ
20.08.2026
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster