Շերտավոր մանիկյուր. այս ամառվա միտումը
31.07.2015
Բարակ, լայն, հորիզոնական և ուղղահայաց շերտերը, գծերը և նախշերը սեզոնի ամենատարածված մանիկյուրի ձևերն են:
Քանի դեռ քննադատները բուռն քննադատում էին նեյլ-արթի առաջիկա անհետացման կենսական հարցը, եղունգների վրայի նախշերը դարձան ավելի համեստ, պարզ և, ակնհայտորեն, ավելի հաճելի: Արժե նկատի ունենալ այս հանգամանքը:
Թողնել բաց տեղեր
Երկրաչափական պատկերները կյանքի կոչելու մասին դիզայներները մտահղացան դեռևս անցյալ տարի, սակայն այն ժամանակ մասնագետները գնացին բարդ ճանապարհով, և պատկերներ ստանալու համար պահանջվում էր հատուկ պատրաստվածություն: Այժմ տարածում է գտնում «մասնակի» մանիկյուրը, երբ լաքը եղունգի ամբողջ մակերեսով չէ, որ քսվում է, այլ միայն որոշ հատվածներում:

Ընդ որում, հետաքրքրական է, որ առօրյա կայնքում այդ տրենդը կատարելագործվեց. թափանցիկ հիմքի փոխարեն ավելի հաճախ օգտագործվում են բնական կամ կաթնային երանգների լաքեր՝ փայլով, ինչը մանիկյուրի այս տարբերակը դարձնում է շատ ավելի հետաքրքիր: Գունավոր, բարակ և քաոտիկ գծերը հարմար և արագ կարելի է նկարել թչ միայն նեյլ-արթի համար նախատեսված վրձնով, այլև դիմահարդարման համար նախատեսված բարակ հովհարաձև վրձնով. անհրաժեշտ է լաքով պատել վրձնի, բառիս բուն իմաստով, մեկ միլիմիետրը և այն մի քանի անգամ տանել եղույնգի երկայնքով:
Անշուշտ, մատներն ու եղունգների կողահատվածները ևս կներկոտվեն: Դրանք չորանալուց հետո հեշտորեն մաքրվում են լաքերի մաքրման համար հեղուկով թրջած բամբակով:
Մի քանի գույն
«Կիսալուսնաձև» մանիկյուրի (որն, անկեղծ ասած, արդեն բոլորովին հոգնեցրել է) ասիմետրիկ տարբերակները ևս գալիս են հեշտացնելու մեր կյանքը: Այժմ արդեն կարիք չկա եղունգի սկզբնամասում կատարյալ կիսաշրջան ստանալ. բավական է լաքը քսել՝ վրձինը մի փոքր կողք տանելով: Ամենահեշտը դա արվում է մեկ սահուն շարժումով՝ օգտագործելով ծայրը մի փոքր կտրած վրձին:

Իսկ երեք գույնով պատկեր ստանալու համար անհրաժեշտ կլինի դիմել գրասենյակային պարագաների օգնությունը: Որպեսզի գծերը ուղիղ ստացվեն, հարկ կլինի կրտել սովորական կպչուն թղթե ժապավենից 1-2 միլիմետրանոց շերտեր, դրանք խաչաձև ամրացնել եղունգներին և լաքը քսել մնացած ազատ հատվածների վրա: Շերտերը նախընտրելի է հանել լաքը չորանալուց հետո՝ սահուն և առանց քաշքշելու:
Ի դեպ, կպչուն ժապավենի որոնումների ժամանակ կարելի է գրասենյակից վերցնել նաև սև գելային գրիչ. հենց վերջինով է ամենահեշտը բաց հիմնային լաքի վրա բարակ գծեր քաշելը: Կարևորը, որպեսզի պատկերը վերից պատվի թափանցիկ հիմքով, որպեսզի այն երկար պահպանվի:
Աղբյուր` LADYNEWS.am







Դիտվել է 10976 անգամ
Читать на русском
|