Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Մեր կյանքը թվերով. ինչի վրա են մարդիկ ծախսում ժամանակը

10.06.2015

Երբեմն մարդիկ անգամ չեն էլ մտածում, թե որքա՞ն և ինչի՞ վրան են ծախսում իրենց թանկարժեք ժամանակը:

Եթե հաշվելու լինենք, ապա աշխատանքից հետո այն 2 ժամը, որը մենք անցկացնում ենք հեռուստացույցի առջև, ամբողջ կյանքի ընթացքում կազմում է 9 տարի: Ներկայացնում ենք անհավանական փաստեր այն մասին, թե ինչի վրա են մարդիկ ծախսում իրենց ժամանակը:

- Իր կյանքի 25 տարին մարդը քնում է:

- Աշխատանքի վայրում մենք անցկացնում ենք 10.3 տարի: Միջինը մարդն աշխատում է շաբաթական 40 ժամ` 20-65 տարեկաններում:

- 48 օր մարդն անցկացնում է սեքսի համար:

- Կանայք 17 տարի անցկացնում են նիհարելու վրա (այն ժամանակահատվածը, որը նրանք ծախսում են դիետաների վրա):

- Մենք 9.1 տարի հեռուստացույց ենք դիտում: Մարդը հեռուստացույց է նայում իր ազատ ժամանակի գրեթե կեսը՝ օրական 2.8 ժամ:

- Կյանքի ընթացքում 2 ժամ գովազդային հոլովակների ենք դիտում․ հեռուստատեսության յուրաքանչյուր մեկ ժամը պարունակում է 15 րոպե գովազդ։

600x580

- 1.1 տարի գնում է տանը մաքրություն անելու վրա:

- 2.5 տարի մենք ծախսում ենք ճաշ պատրաստելու վրա:

- Մենք ուտելու վրա ծախսում ենք մոտ 3.66 տարի` օրական շուրջ 67 րոպե:

- Տրանսպորտի վրա մենք ծախսում ենք 4.3 տարի: Այդ ընթացքում այնքան ճանապարհ ենք կտրում, որը կբավականացնի լուսին գնալու և վերադառնալու համար:

- 2 ամիս մենք անցկացնում են խցանումների մեջ:

- 1.5 տարի մենք լոգանք ենք ընդունում:

- 6 Ամիսն անցնում է զուգարանում:

- Կյանքի 70% մարդն անցկացնում է հեռախոսի, համացանցի, հեռուստացույցի և ռադիոյի մոտ:

- Կյանքի ընթացքում մարդը ծիծաղում է շուրջ 290 000 անգամ:

600x580

- Մարդն անցնում է 177 000 կմ (երկրագունդը կարելի է անցնել 4 անգամ).

- Կյանքի 90% մարդն անցկացնում է շենքերի ներսում:

- Մարդը կյանքի ընթացքում օգտագործում է 5 460 լիտր ալկոհոլ:

- Մարդը կյանքի ընթացքում 400 000 անգամ գազ է թողնում:

- Կյանքի 14 օրը գնում է համբույրների վրա:

- Կանայք մոտ մեկ տարի ծախսում են «ինչ հագնել» հարցը պարզելու վրա

- Տղամարդիկ նույնքան ժամանակ ծախսում են կանանց նայելու վրա:

 600x580

- Կանայք կյանքի 8 տարին խանութում են անցկացնում:

- Մեկուկես տարի կանայք տրամադրում են իրենց մազերին:

- Գրասենյակային աշխատողը 5 տարի անցկացնում է սեղանի մոտ նստած:

- Գրասենյակային աշխատակիցը 2 տարի ծախսում է բանակցություններ վարելով:

- Մարդը տարեկան տեսնում է 2000 երազ: Դրանց 80 % նա մոռանում է:

 LADYNEWS.am

Դիտվել է 9513 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2024 12:11
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան: Վերջինիս հիմնական նշաններն են սրտի արագ  բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Մասնագետները խորհուրդ են տալիս չվախենալ նման իրավիճակում բժշկի դիմելուց և չփորձել ինքնուրույն հաղթահարել:
19-04-2024 12:06
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր:
19-04-2024 12:03
Մեզի թեստը կարող է տարբերել դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղը նրա ագրեսիվ ձևից: Այս տեղեկատվությունը բժիշկներին թույլ կտա ավելի քիչ շագանակագեղձի անհարկի բիոպսիա պատվիրել, հայտնում են JAMA Oncology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 20 տարի առաջ բժիշկները բուժում էին շագանակագեղձի ցանկացած հայտնաբերված քաղցկեղ։ Սակայն հետազոտությունները հանգեցրել են մարտավարության վերանայման. այժմ հաճախ խորհուրդ է տրվում բուժել միայն արագ աճող շագանակագեղձի քաղցկեղը:
19-04-2024 12:00
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։ 50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
19-04-2024 02:16
42-ամյա Նատալի Պորտմանն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո լուսանկարվել է միկրոշորտերով։ Պորտմանը լուսանկարվել է իտալական L՝Officiel-ի նոր համարի համար: Շապիկի համար ընտրվել է մի կադր, որտեղ դերասանուհին համբույր է հղում տեսախցիկի ուղղությամբ՝ կրելով  թափանցիկ ցանցավոր զգեստ Dior-ից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 687 անգամ
16.04.2024
Դիտվել է 218 անգամ
17.04.2024
Դիտվել է 177 անգամ
18.04.2024
Դիտվել է 114 անգամ
19.04.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster