Նաթալի Փորթմանի նոր դերերի մասին լուրեր ստացվում են գրեթե ամեն օր․ այս դերասանուհին, վստահորեն, դեռ երկար ժամակ անգործ չի մնա։
Քանի դեռ դերասանուհին Կաննում է, ուր ժամանել է ներկայացնելու իր ռեժիսորական աշխատանքը՝ «Վեպ սիրո և խավարի մասին» ֆիլմը, լրատվամիջոցները հաղորդում են, որ Նաթալին կմարմնավորի լեգենդար Ժակլին Քենեդի Օնասիսին։
Նախագիծը, որում նկարահանվում է Փորթմանը, կրում է «Ջեկի» անվանումը և պատմելու է նախագահ Ջոն Ֆ․ Քենեդու սպանությանը հաջորդած չորս օրերի մասին։ Ինչպես երևում է անվանումից, սյուժեի հիմքում հենց Ջեկի Քենեդին է՝ պեության սպանված ղեկավարի կինը։
Ֆիլմի պրոդյուսերը Դարեն Արոնոֆսկին է, ռեժիսորը կլինի Պաբլո Լարեյնը։ Variety-ի հաղորդմամբ՝ նկարահանման աշխատանքները մեկնարկելու են 2015 թվականի վերջին։
Հիշեցնենք, որ օրերս հայտարարվեց Նաթալիի նոր դերերի մասին․ հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ նա կմարմնավորի ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ, մարդու իրավունքների պաշտպան, առաջին հրեա կին դատավոր և աշխարհում ամենահեղինակավոր կանանցից մեին՝ Ռութ Բեյդեր Հինզբուրգին, իսկ երեքշաբթի հայտարարվեց, որ նա կխաղա «Պլանետարիում» դրամայում, որտեղ Փորթմանի հետ միասին կնկարահանվի Լիլի-Ռոուզ Դեպը։
12-10-2026 10:09 Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45 Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13 Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55 ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59 Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։