Մարդու առողջության մեջ որոշիչ դեր խաղում են հայրական գեները
06.03.2015
Մասնագետները լաբորատոր հետազոտություն կատարելով պարզել են, որ երեխան, ծնողներից ստանալով հավասար քանակությամբ գեներ, ավելի շատ օգտագործում է հոր ԴՆԹ-ները:
Վերջիններս որոշում են մարդու էությունը, ինչպես նաև հնարավոր հիվանդությունների նկատմամբ նրա հակվածությունը, հաղորդում է «Ինֆորմիգը»:
Գիտաբժշկական փորձարկումների ժամանակ գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ծնողների գեները երեխայի ձևավորման վրա ազդում են տարբեր աստիճանով: Նրանց լաբորատոր փորձը հիմնվում էր արտադրող ՌՆԹ (ռիբոնուկլեինաթթու) գեների ակտիվության ուսումնասիրության վրա, որոնք կազմում են մարդու օրգանիզմի ամենակարևոր «շինիչ-սպիտակուցային» նյութը:
Գիտահետազոտական աշքատանքը տարվել է կրծողների երեք խմբի վրա, որոնց խաչասերումից մասնագետները ստացել են սերունդների իննը տարատեսակ: Երբ նորածինները դառնում էին «չափահաս», մասնագետները վերլուծում էին նրանց մարմնում գեների ակտիվության մակարդակը և համեմատում էին մայրական ու հայրական գեների «դերակատարությունը» դրանցից յուրաքանչյուրում:
Արդյունքները շշմեցուցիչ էին. հայրական գեները մայրականից ավելի ակտիվ են և երեխայի օրգանիզմում աշխատում են 60%-ով: Դրա հետ մեկտեղ մասնագետները նշել են, որ մկների մանկիկների ուղեղը մեծ չափով համընկնում է արական սեռի ծնողի ուղեղի հետ:
Նոր հայտնագործության շնորհիվ մասնագետները բացահայտել են մարդու գենետիկայի ուսումնասիրման բացարձակ չհետազոտված ուղղություն, որն անդրադառնում է ժառանգական հիվանդությունների բուժմանը: Մասնավորապես այժմ կարելի է որոշել երեխայի կողմից վնասակար մուտանտ-գեներ ժառանգելու ռիսկը, որոնք հանգեցնում են լուրջ օնկոլոգիական հիվանդությունների, շիզոֆրենիայի, շաքարախտի և սրտային հիվանդությունների:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6608 անգամ
Читать на русском
|