Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Գայթակղելու կանացի գաղտնիքներ, որոնք իրականում չեն ազդում

27.01.2015

Բազմաթիվ խորամանկություններ ու գաղտնիքներ կան, որոնցով մենք գայթակղում ենք տղամարդկանց: Սակայն կան նաև մի շարք «միֆեր», որոնք ոչ միայն չեն աշխատում, այլև ընդհակառակը` վախեցնում են նրանց: Իսկ մենք էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ դա ազդեցություն չունեցավ…Եվ կրկնում ենք նորից ու նորից:



Չափից դուրս դիմահարդարում

600x580

Ավելի լավ է կատարելագործել սեփական բնական գեղեցկությունը, քան այն թաքցնել տոննաներով արհեստական շերտերով: Զբաղվեք ձեր մաշկի, մազերի և եղունգների գեղեցկությամբ և ոչ թե քողարկեք դրանք քսուկներով կամ աճեցրեք: Հակառակ դեպքում տղամարդը կարող է կարծել, որ ձեր անձը նույնքան անբնական է:

Անմիջապես անկողին գցվել

600x580

Շատ կանայք կարծում են, որ տղամարդկանց գրգռում են նման հեշտ տրվող կերպարները: Իրականում ճիշտ հակառակն է: Չկա ավելի ասեքսուալ բան, քան կինը, ում միայն անկողինն է հետաքրքրում:

Նիհարելն ու քաղցած մնալը

600x580

Ձեր մարմինը պետք է առողջ լինի: Առողջ մարմինը` ճիշտ, հավասարակշռված սնվելն է: Եթե դուք ձեզ հյուծեք քաղցած մնալով, ապա դա հիվանդությունների կհանգեցնի, և այդ ժամանակ տղամարդկանց հետ հարաբերությունները ձեզ այլևս չեն էլ հետաքրքրի:

Նրա հետ ամեն ինչում համաձայնվելը

Խոսակցական ժանրի վարպետ Միխայիլ Ժվանեցկին մի անգամ կատակել է. «Նա ինձ էր նայում բաց բերանով, միչև, որ ես ասացի` փակիր բերանդ, հիմար, ես արդեն ամեն ինչ ասացի»: Տղամարդու համար հետաքրքիր է, երբ կինն ունի անհրաժեշտ մտավոր պաշար`իր հետ բանավիճելու, քննարկելու, սեփական կարծիքն արտահայտելու համար: Չէ՞ որ տղամարդիկ շատ են գնահատում խելացի կանանց:

Շատ խմել

600x580

Ոչ, խմած դուք բոլորովին էլ գրավիչ չեք: Ոչ, ոչ էլ սեքսուալ: Ոչ էլ` սրամիտ: Եվ վատ էլ պարում եք: Ձեր քայլվացքն էլ այն չէ: Եվ տղամարդուն դա բոլորովին էլ դուր չի գալիս: Ավելի ճիշտ` հակառակը:

Նրան ողողել հաճայախոսություններով

600x580

Հաճոյախոսությունները պետք է լինեն թեթև, ուրախ և տեղին: Չի կարելի տղամարդուն գովք շռայլել և շողոքորթել. նա արագ է դրան սովորում, հաճոյախոսությունն արժեզրկվում է, իսկ տղամարդը կարծում է, որ դուք ամբողջությամբ գտնվում եք իր իշխանության ներքո և իրեն կատարյալ եք համարում: Չարժե թույլ տալ, որ նա դրան հավատա:

«Լուծվել» տղամարդու մեջ

Դուք պետք է ունենաք ձեր կյանքը, նախասիրությունները, հետաքրքրությունները, հանդիպեք ընկերների հետ և այլն: Այնպես, ինչպես և նա: Թույլ մի տվեք նրան (ոչ էլ ձեզ) ամբողջությամբ դառնալ ձեր տեզերքը, հակառակ դեպքում առաջինը հենց նրան կձանձրացնի այդպիսի ձևաչափը, և նա ձեզ մեծ ցավ կպատճառի:

 LADYNEWS.am

Դիտվել է 21033 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 780 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster