«Միսս տիեզերք Կանադա» մրցույթն անցել է աղմկահարույց միջադեպով: Երտասարդ ու շատ գեղեցիկ մասնակիցներից մեկի մասնակցությունը հաջորդ փուլին կանխվել է: Նա չի անցել ամենապարզ թեստը, որ վերաբերում է սեռին: «Աղջիկը» զրկվել է «Միսս Կանադա» դառնալու հնարավորությունից, քանի որ պարզվել է՝ տղա է: Մրցույթի կազմակերպիչները նրան խայտառակել են, իսկ երկրպագուները բողոքում են՝ նշելով, որ այդքան մեծ աղմուկ չի կարելի բարձրացնել ընդամենը «մի քրոմոսոմի պատճառով»:
Newsliga.ru-ի փոխանցմամբ, Ջեննա Տալկովայի երկրպագուները պահանջել են վերականգնել նրա մասնակցությունը Կանադայի գեղեցկության մրցույթին' թույլ տալով պայքարել «Միսս տիեզերք»-ին մասնակցելու հնարավորության համար: Ինքը' Ջեննան, հայտարարել է, որ «դիսկրիմինացիայի» պատճառն այն է, որ 19 տարեկան հասակում ինքը փոխել է սեռը, բայց վաղուց ոչինչ ահլեւս չի հիշեցնում իր նախկին «սեռի մասին»: Շիկահեր գեղեցկուհու երկրպագուները վստահ են, որ մինչև մրցույթի հաջորդ փուլը' 2012 թ-ի դեկտեմբերը, դեռ բավական ժամանակ կա Ջեննայի պատիվն ու մրցույթին մասնակցելու իրավունքը վերականգնելու համար:
28-09-2026 10:07 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սահմանել է Գինեսի ռեկորդ՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջ։ Քելսոյի հասակը ընդամենը 1 մետր 35 սանտիմետր է, հայտնում է UPI-ն։ Քելսոն արդեն հինգ տարի աշխատում է որպես հրշեջ Սենթ-Փիթ Բիչ քաղաքում։
28-09-2026 08:29 Այսօրվա աշխարհում կան բազմաթիվ ծանոթությունների կայքեր և հավելվածներ, բայց Co-Star Astrology-ի հիմնադիր Բանա Գյուլերը և Էմիլի Սեգալը որոշեցին ստեղծել եզակի հավելված, որը հատուկ նախատեսված է լավ գրականության սիրահարների համար։ Readme-ի նպատակն է օգնել գրքասերներին գտնել իրենց իդեալական զույգը՝ հաշվի առնելով նրանց ընթերցանության նախասիրությունները, ներառյալ սիրելի ժանրերն ու լեզուները։ Ստեղծողների խոսքով՝ հավելվածն օգտագործում է «գրականության, լեզվի վերլուծության և հոգելեզվաբանության հետազոտություններ»՝ օգտատերերին 25 հարցից բաղկացած թեստի միջոցով դասակարգելով 12 «ընթերցողի նախատիպերի»։
28-09-2026 08:24 Ֆրանսիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչները երկար ցուցակից հեռացրել են ստեղծագործություններից մեկը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում անանուն գրառում է եղել, որ Թելիսոն Օրելիենի «Կամ սա էր, կամ մահ» վեպը գրեթե ամբողջությամբ գրվել է արհեստական բանականության կողմից։ Փարիզում գործող «Ակադեմիա Գոնկուր» գրական կազմակերպությունը հայտարարել է, որ վեպը բացառելու որոշումը պայմանավորված է «Գոնկուրյան մրցանակի և ակադեմիայի ամբողջականությունը պահպանելու ցանկությամբ, որի հիմնական դերը գրականության խթանումն ու արժևորումն է»։
28-09-2026 07:47 Իրինա Շեյքը Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրությունների քանակով առաջատարն է մոդելների շարքում։ Շաբաթվա ընթացքում նա մասնակցել է չորս ցուցադրության և բացման շոուին։ Սեպտեմբերը Միլանում միշտ նորաձևության ժամանակաշրջան է, բայց այս տարի հանրության ուշադրությունը հատկապես գրավել է մեկ անուն։ Իրինա Շեյքը, ով այս տարի դարձավ 40 տարեկան, շաբաթը Միլանում անցկացրեց այնպես, ինչպես նույնիսկ ամենապահանջված մոդելներին հազվադեպ է հոջողվում։
28-09-2026 05:34 Դամիանո Դեյվիդի և Դավ Քեմերոնի աստղային ամուսնությունը կայացել է Տոսկանայում: Նորապսակները արարողությունը նշել են համապատասխան շքեղությամբ և հանդիսավորությամբ, ապա վինտաժային կաբրիոլետով մեկնել տոնակատարության: Զույգը հիմնականում բնակվում է Լոս Անջելեսում, բայց նրանք Իտալիան համարում են իրենց երկրորդ տունը, իսկ փեսայի ծնողները նույնիսկ ապրում են Հռոմում: Vogue-ին տված հարցազրույցում դերասանուհին բացատրում է, որ հենց այդ պատճառով են ընտրել այդ երկիրը: Այնուամենայնիվ, Դամիանոն ռոմանտիկորեն ավելացնում է. «Տան զգացողությունն ավելի շատ կախված է նրանից, թե ում հետ եմ: Երբ ես Քլոեի (Դավ Քեմերոնի իրական անունը՝ խմբ.) հետ եմ, նույնիսկ, եթե մենք շրջագայության մեջ ենք Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, ես ինձ տանն եմ զգում: Մենք իսկապես բավարար ենք միմյանց համար»: