Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սիրո՞ւմ է արդյոք նա, ով ոչինչ չի անում հանուն սիրո

15.10.2014

Սերը բարդ երևույթ է, անբացատրելի, դժվար ըմբռնելի և խորհրդավոր: Իզուր չեն ասում, որ սիրում են ոչ թե «հանուն ինչ-որ բանի», այլ` «ի հեճուկս»:

Այդուհաներդձ, ի հեճուկս, թե ոչ, սակայն երկրորդ կեսի անգործությունից (կենցաղային և ոչ միայն), տառապում է մարդկության մյուս կեսը, քանզի դժվար է սիրել «ի հեճուկս», երբ հանուն սիրո ոչիչ չի արվում:

Իսկ կարելի՞ է, ընդհանրապես, պնդել, որ նա, ով սովորել է անգործության և միաժամանակ խոսում է սիրո մասին, իրականում սիրում է: Եթե խորքային նայելու լինենք, ապա կարելի է արձանագրել, որ այդ մարդն իրականում քողարկվում է «սիրում եմ» արտահայտության տակ, որքան էլ որ դա դաժան է հնչում:

Իրականում չի կարելի խաբվել միայն սիրո մասին հնչող բառերով, քանի որ դա հավասարազոր է կյանքին վարդագույն ակնոցներով նայելուն: Սակայն արժե՞: Ոչինչ այդքան ցավ չի պատճառում, որքան սիրելիի կողմից խաբված լինելը: Իսկ խաբելը` միշտ չէ, որ դավաճանելն է: Ստելն այն է, երբ ասում են սիրում եմ, և ունակ չեն լինում փոխզիջումների գնալ, կատարել երկրորդ կեսի ցանկությունները (իհարկե` խելամտության սահմաններում), զիջել ու վեճերի առիթ չտալ, ի վերջո` չկարողանալ կատարել պարզ կենցաղային գործեր, չկատարել պարտականություններն այդպիսի մանրուքներում: Մարդը, ով ունակ է ասել «սիրում եմ»` ոչինչով չհաստատելով իր խոսքերը` մարդկային սիրո դատարկ կրող է: Եթե այդ հրաշալի բառերի հետևում ոչինչ չկա, նշանակում է սեր էլ, որպես այդպիսին, չկա:

Ասվածից պետք է հասկանալ, որ մենք ոչ միայն պետք է վաստակենք սիրելի և սիրած լինելու ամենօրյա կոչումը, այլև չպետք է դատարկաբանությամբ զբաղվենք և դիմացի մարդու խոսքերին պետք է տանք առավելագույն նշանակություն: Ձեր մոտ զարգացրեք մարդուն իր գործողություններով, այլ ոչ թե բառերով գնահատելու հատկություն: Երբեմն քչախոս մարդիկ տառապում են նրանից, որ իրենց մեղադրում են անկեղծ չլինելու և զգացմունքները չարտահայտելու մեջ, չնայած, որ նրանք, հնարավոր է, արդեն սարեր են շուռ տվել այդ սիրո համար: Ուշադիր եղեք ձեր սիրելի մարդու նկատմամբ և արժանվույնս գնահատեք նրա արարքները:

Բառերի նկատմամբ վարվեք ոսկե միջինի կանոնով, քանի որ բառերն այնքան զգայուն են, որ կարող են ձեզ հանգեցնել չծրագրավորված երեսպաշտության, ստի, երևակայության և այլնի, միայն թե գեղեցիկ պատկեր լինի: Հեքիաթային ամրոցը, որը բառերով կառուցվում է օդում, ոչինչ չարժե, չնայած նրա, որ հաճոյախոսությունները հարաբերություններում ոչ պակաս դեր են խաղում:

Եթե դուք բախվել եք մի իրավիճակի, երբ ձեր սիրելիի բոլոր բառերը հանգում են երևակայական ամրոցների, արժե պարզել, այդ մարդն իսկապե՞ս սիրում է, թե պարզապես դատարկաբանում է, շահագործում է ձեզ որպես սիրո աղբյուր: Մենք կոչ չենք անում լինել կասկածամիտ, այլ պարզապես հորդորում ենք լինել զգոն և չխաբվել այնտեղ, որտեղ ամեն ինչ ակնհայտ է:

Չէ՞ որ ինքնախաբեության զգացողությունը վաղ թե ուշ անցնելու է, և մնալու է ցավը, որի դեմ, իրոք, դժվար է պայքարել: Եթե դուք բախվել եք համանման խաբեության, ինչ-որ մեկին մեղադրել այլևս ուշ է, քանի որ մեղավոր եք միայն դուք: Չէ՞ որ ինքներդ եք թույլ տվել խաբել ձեզ: Ձեր այդ խնդիրներում մեղավոր եք դուք` իքներդ, այդ իսկ պատճառով, նման փորձությունները կանխելու համար պետք է հաշիվ տաք ձեզ,թե ինչ եք անում և ոչ թե հույսներդ դնեք ներքին զգացողության ու երևակայության վրա, որոնք կարող են ցանկացած պահի դաժան կատակ անել:

Սիրեք մտերիմներին, պահպանեք նրանց և անկեղծ եղեք ձեր խոսքերում ու հարաբերություններում: Մի վախեցեք խոսել սիրո մասին, սակայն միայն այն դեպքում, եթե դուք, իրոք, անկեղծ եք խոստովանության պահին: Սիրեք և եղեք սիրված:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 14712 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 780 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster