Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ադելը վերսկսել է աշխատել

01.10.2014

Ադելի երկրպագուներ` ուրախացեք: Հայտնվել են առաջին վկայությունները, որ երգչուհին իր վերջին ալբոմի թողարկումից հետո երեք տարի և ութ ամիս անց կրկին սկսել է նոր երգեր ձայնագրել:

Հշենք նաև, որ Ադելն աշխատում է Գրեմիի վեցակի դափնեկիր Դայանա Ուորենի հետ, ով Aerosmith խմբի համար գրել է I Don`t Want To Miss A Thing զգացմունքային բալադը և How Do I Live հիթը` ԼիԷն Ռայմսի համար:

Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող RAK ձայնագրման ստուդիան հաստատել է, որ 26-ամյա Ադելը սպասվող երրորդ ալբոմի ձայնագրման մասին լուրերի տարածումից մեկ տարի անց որպես հաճախորդ վերադարձել է իրենց մոտ: Ընդ որում` ողջ տարին պաշտոնական աղբյուրները հերքում էին այդ լուրերը:

Ադելը զսպվածություն էր դրսևորում որդու` Անջելոյի, ծնվելուց հետո` սկսած 2012 թվականի հոկտեմբերից: Սակայն նա այժմ արդեն հասել է ավելիին, քան շատ աստղեր անում են իրենց ողջ կյանքի ընթացքում:

Երիտասարդ երգչուհին «Օսկար» է ստացել Բանդիանի հերթական` «Սքեյֆոլ օպերացիան» ֆիլմի երաժշտության կատարման համար, նա ճանաչվել է Բեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենահարուստ երաժիշտը: Նաև` Ադելի ձայնագրություններն ամենավաճառվողներից են: Արժե՞ այս ամենին ավելացնել, որ աստղը բարեհաջող հանձնել է քննությունները և ստացել վարորդական իրավունք:

Ադելի առավել հաջողված երգերը ինքնակենսագրական են և բավականին տխուր, սակայն այժմ նա երջանիկ հիմնավորվել է իր զուգընկեր Սայմոն Կոնեկի հետ, և, հնարավոր է, փոխվի նաև նրա կատարողական երանգը:

Ըստ լուրերի` նրա նոր ալբոմը կոչվում է 25: Հիշեցնենք, որ Ադելի նախկին ալբոմները` 19 և 21, կոչվել են այն տարիքների պատվին, որորնցում գրվել են ներկայացված երգերի մեծ մասը: Ադելի նոր ալբոմի թողարկումը նախատեսված է արդեն այս տարվա վերջին:

Պատրաստեց` Լիլիթ Պետրոսյանը

Աղբյուր` LADYNEWS.am

 

600x580

600x580

600x580

600x580


Դիտվել է 12935 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Անծանոթները փող էին առաջարկում, մատուցողները երազում էին կերակրել. Մոնիկա Բելուչիի երիտասարդությունը

09.01.2026
Ամեն տարի մենք ընտրում ենք երկրի, մոլորակի, տիեզերքի ամենագեղեցիկ կնոջը, բայց այս ամենն անցողիկ քմահաճույքներ են։ Մոնիկան, սակայն, հավերժական, կատարյալ, չբացահայտված և, հետևաբար, գրավիչ դասական է, որի գեղեցկությունը նրա համար դարձել է և՛ պարգև, և՛ անեծք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2026 12:10
2026 թվականի մայիսի 4-ին աշխարհը ցնցված էր՝ լսելով, որ 53-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը երրորդ անգամ մայր է դարձել։ Նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը, սոցիալական ցանցերում հայտարարեց, որ զույգը որդի է ունեցել՝ Նաուտաս Մեդենին. «Մենք անչափ ուրախ ենք, հուզված և մեզ անչափ օրհնված ենք զգում։ Բարի գալուստ աշխարհ, որդի՛ս»։
06-05-2026 11:43
2026 թվականի Met Gala-ի ժամանակ 31-ամյա Ջիջի Հադիդը մանրամասներ է պատմել 51-ամյա Բրեդլի Քուփերի հետ իր սիրավեպի մասին: Vogue-ի համար ուղիղ եթերի ժամանակ մոդելը զրուցել է Էշլի Գրեհեմի և Կարա Դելևինի հետ և բացահայտել, որ սիրելիների մասին մտածելը օգնում է իրեն պահպանել հանգստությունը և «ճիշտ դեմք» պահպանել տեսախցիկների առջև. «Ես փորձում եմ դրական մնալ: Մեր աշխատանքն է ճիշտ տրամադրության մեջ մտնել և դրական մտքեր ունենալ, և այդ դեպքում ժպիտ է հայտնվում աչքերիդ մեջ, և դու փայլում ես: Երբ մտածում եմ Հեյիի և Բրեդլիի մասին, անմիջապես ժպտում եմ»:
06-05-2026 04:56
Մայիսի 5-ի երեկոյան 34 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Քսենիա Դոբրոմիլովան։ Նրա մահվան մասին հայտնել է Telegram-ի SHOT ալիքը։ Հաղորդվում է, որ նա ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել Մոսկվայի Բոլշայա Դորոգոմիլովսկայա փողոցում։ Քսենիան լուսանկարում էր մոտոցիկլիստներին՝ կանգնած լինելով ճանապարհի մեջտեղում։ Մոտոցիկլիստներից մեկը կորցրել է կառավարումը և հարվածել լուսանկարչին։ Փորձեր են արվել վերակենդանացնել Դոբրոմիլովային, սակայն նա շտապօգնության մեքենայում մահացել է։
06-05-2026 02:13
Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի ամուսնությունը կրկին հակասությունների առիթ է դարձել։ Արևմտյան աղբյուրները պնդում են, որ զույգի միջև լարվածությունը մեծանում է՝ փողի, հրապարակայնության և ապրուստ վաստակելու վերաբերյալ տարբեր տեսակետների պատճառով։ RadarOnline-ի տվյալներով՝ Սասեքսի դքսուհու ֆինանսական ամբիցիաներն ընտանիքում ավելի ու ավելի տեսանելի անհամաձայնություններ են առաջացնում։ Վերջերս Ավստրալիա կատարած այցից հետո զույգին մտերիմները սկսել են խոսել Մեգանի փոփոխվող առաջնահերթությունների մասին։
06-05-2026 01:49
40-ամյա դերասանուհի Ամանդա Սեյֆրիդի երկրպագուները մտահոգված են նրա վարքագծով Met Gala-ում. կարմիր գորգի վրա լրագրողների հետ զրույցի տեսանյութում նրա աչքերին արցունքներ են հայտնվում։ Met Gala-ում, որտեղ Ամանդան ներկա էր վարդագույն Prada զգեստով և Tiffany & Co. զարդերով, լրագրողներից մեկը կարողացավ հարցնել Ամանդային, թե ինչպես է վերաբերվում Met Gala-ին, հաշվի առնելով, որ նա անցյալ տարի բաց է թողել Costume Institute Gala-ն։ Սեյֆրիդը պատասխանել է. «Ես անհամբեր սպասում եմ վերադառնալուն»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11586 անգամ
01.05.2026
Դիտվել է 1334 անգամ
04.05.2026
Դիտվել է 1278 անգամ
06.05.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster