Ինչպես մշակել եղունգների շուրջ գոյացությունները
02.08.2014
Գեղեցիկ մանիկյուրն անհնար է առանց մանրակրկիտ մատնահարդարման, առանց եղունգների շուրջ մաշկային գոյացությունների վերացման: Վերջիններիս խնամքի բազմաթիվ եղանակներ կան, դրանց հիմնական տարբերությունը բաղադրությունն ու նշանակությունն է:
1. Ձեռքի լոքանք` դեղձի յուղով և օճառով
Ձեզ պետք կգա մեկ շիշ դեղձի յուղ, ջուր և մոտ մեկ ճաշի գդալ հեղուկ օճառ` ձեր ընտրությամբ: Նախապատրաստեք յուղը` այն տաքացնելու համար տարրայով մտցրեք եռման ջրի մեջ: Դեռևս տաք յուղը շփեք մատներին, իսկ մի քանի կաթիլ կաթեցրեք նախապես պատրաստված ջրով լի տարրայի մեջ: 15-20 րոպե ձեռքերը լավ փշեք այդ ջրում: Կատարեք ձեռքերի համար այս լոգանքը պարբերաբար` շաբաթը մեկ անգամ:
2. Մատների համար քսուկ` նարդոսի յուղով և կաթի սերով
Սրա յուրահատկությունն այն է, որ շատ բարենպաստ ազդեցություն է ունենում ձեռքերի մաշկի վրա, այն հանգստացնում և վերականգնում է: Իրար խառնեք բարձր յուղայնությամբ երկու ճաշի գդալ սերը և նարդոսի յուղը: Ստացված խառնուրդը սկզբից քսեք եղունգների շրջակայքին, ապա, աստիճանաբար, նաև եղունգներին ու մատներին:
3. Յուղային հիմքի վրա պատրաստվող միջոց:
Մեկ թեյի գդալ թեյի ծառի յուղը խառնեք երկու ճաշի գդալ ցորենի ծլի յուղի հետ: Քսեք եղունգների շրջակայքին, այնուհետև դրանով շփեք եղունգների մակերեսը, ապա` տարածեք ձեռքերի վրա:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 13076 անգամ
Читать на русском
|