Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոսքն ուղղորդում է մեր կյանքը. ինչպե՞ս ընտրել ճիշտ բառեր

30.05.2023

Բառերն օժտված են ոչ միայն իմաստով, այլև էներգետիկայով: Պետք չէ թերագնահատել բացասական մտքերի ազդեցության ուժը մեր գործունեության վրա: Բավական է միայն ասել «Ինձ մոտ ոչինչ չի ստացվի», «Ես չափազանց թույլ եմ այդ անելու համար» ու  այլ նման նախադասություններ, եւ Դուք բացասական էներգիայով եք ողողում Ձեր ճանապարհը, թուլացնում կարողությունները:

Ավելի ուշադիր եղեք, հատկապես երբ սթրեսային վիճակում եք. թվում է՝ ամենից անհարմար պահն է, բայց փորձեք հենց այդ ժամանակ դրական էներգետիկայով բառեր եւ արտահայտություններ գործածել:

Աշխատեք հրաժարվել ընդհանրացնելու սովորությունից: Հաճախ կարելի է լսել նման հայտարարություններ՝ «Ոչ ոք չի հասկանում ինձ», «Բոլոր տղամարդիկ նույնն են», «Երբեք էլ երջանիկ չեմ լինի» և այլն: Ամեն անգամ, երբ պատրաստվում եք խոսքի մեջ կատարել հերթական ընդհանրացումը, մի պահ մտածեք' այնուամենայնիվ, արդյոք բոլորն են, որ Ձեզ չեն հասկանում, թե կա գոնե մի քանի հոգի, որ հասկանում ու սիրում են Ձեզ:

Թեկուզ հանուն նրանց հրաժարվեք այդ մտքերից եւ չեք խոցի Ձեր իսկ էներգետիկ դաշտը:

Մոռացեք «պրոբլեմ», «խնդիր», էլ չենք ասում՝ «հիմնախնդիր» բառերի մասին: «Ես պրոբլեմներ ունեմ ընտանեկան կյանքում» (ասում են այն դեպքում, երբ, ասենք, ամուսինը ուշ է աշխատանքից տուն եկել), «Ես պրոբլեմներ ունեմ շանս հետ կապված»  (Ասում են, երբ, օրինակ, չգիտեն ինչ վերարկու գնել շան համար). նման օրինակները բազմաթիվ են: Սովորեք ավելի թեթև նայել իրադարձություններին և ճանճից փիղ չսարքել:

Խուսափեք այն արտահայտություններից, որոնք բացասական էներգիան ներկայացնում են իբրև դրական: Սրա առավել վառ օրինակն է հետևյալ խոսքը՝ «Առողջացե'ք, Դուք մեզ առողջ եք պետք»: Կարծես թե սա լավ արտահայտություն է, բայց մի քիչ մտածեք և կտեսնեք, թե իրականում ինչքան բացասական է այն լիցքավորված. ստացվում է, որ մարդը հիվանդ ժամանակ պետք չէ:

Վերացրեք անհնարինության հավատը: «Չեմ կարող», «չի ստացվի», «չի կարելի», «անհնար է»: Այս խոսքերն արտահայտում են որոշակի շրջանակ, որից դուրս մարդը չի ընկալում իր գործելու ունակությունը: Երբ ուզում եք գործածել նման բառեր, որովհետեւ, ասենք, լավ աշխատանք չեք գտնում, շատ ավելի բարոյական է, եթե  ասեք «չեմ ուզում» «չեմ կարողի» փոխարեն: Բառերը փոխելով՝ փոխում եք Ձեր ներսի «գաղափարախոսությունը». սրանք փոքրիկ հնարավորություններ են՝ ավելի ուժեղ դառնալու:

Այս ամենով հանդերձ, միշտ հիշեք, որ չի կարելի որևէ բառ ուղղակի ջնջել կամ վերացնել. դրանք չեն կորչում, այլ կարելի է վերաձևակերպել ավելի դրականի: Մի խոսքով, հնարավորինս շրջանցեք «չ» մասնիկը: Շատ կրկնեք՝ «Ես կարող եմ դա անել», «Ես բավականաչափ հնարավորություններ ունեմ դա անելու համար», « Ես կարող եմ փորձ ձեռք բերել այս իրավիճակից»:

Դիտվել է 4347 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դադարեք զոհ լինել. ինչպես պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար

23.09.2023
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ ապրում է զոհի համախտանիշով։

Երբ ամուսնու հետ ապրում եք ինչպես հարևաններ. 5 խորհուրդ ընտանիքում մտերմությունը վերադարձնելու համար  

08.09.2023
Պետք չէ հոգեբան լինել՝ հասկանալու համար, որ ցանկացած հարաբերությունների վրա աշխատելը կարևոր է։ Եվ ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց համար։

Գիտնականներն առաջին անգամ արձանագրել են, թե ինչ է ապրում մարդը մահից առաջ վերջին վայրկյաններին

23.08.2023
Ցավոք սրտի, բոլորը ստիպված կլինեն ինչ-որ պահի անցնել դրա միջով, որքան էլ դա սարսափելի լինի:

Ինչպես խուսափել սիրային կախվածությունից

27.07.2023
Հաճախ շատերը շփոթում են սերը կապվածության ու կրքի հետ: Ինչպե՞ս տարբերել: Նախ պետք է հիշել, որ սերը մշտապես բերում է հոգեկան բավարարվածություն: Դա մի պայծառ ու նուրբ զգացմունք է...

Կենդանակերպի 5 ամենաիմաստություն նշանները

21.07.2023
Իմաստությունը հատկություն է, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Բայց Կենդանակերպի 12 նշաններից հինգն են, ովքեր ինտուիտիվ մակարդակով կարող են զգալ այլ մարդկանց վիճակն ու կարիքները, նույն իրավիճակին նայել տարբեր տեսանկյուններից։

Կենդանակերպի ամենաշուտ սիրահարվող նշանները

05.07.2023
Ձեր կյանքը նման է մելոդրամայի՞, թե՞ լի է մենակությամբ: Կախված կենդանակերպի նշանից՝ մարդիկ քիչ թե շատ հաճախ են սիրահարվում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 616 անգամ
26.09.2023
Դիտվել է 195 անգամ
27.09.2023
Դիտվել է 137 անգամ
28.09.2023
Դիտվել է 128 անգամ
29.09.2023
Դիտվել է 117 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster