Ինչպե՞ս հեշտացնել սրբագրող միջոցների ամենօրյա օգտագործումը, ինչպե՞ս ստանալ դեմքի մաշկի հավասար երանգ և անթերի դիմահարդարում ցանկացած կնոջ համար` առանց տանից դուրս գալու և երկար ժամանակ ծախսելու:
Urban Decay-ի և Benefit -ի Ճանաչված դիմահարդար Էրիկ Ջիմենզը, ինչպես նաև բրենդ-խորհրդատու Լիա Թակեր Էշլին մշակել են առաջին սարքը, որը կոչված է օգնել կանանց դիմահարդարման ժամանակ` իր airbrushed հատկությամբ:
Color Me կոչվող սարքը թույլ է տալիս ինքնուրույն ստանալ կատարյալ տոնային և դիմափոշու հիմք, այնպես, որ տոնն ու հավասարաչափությունը լինեն այնպիսին, ինչպիսին Photoshop-ով մշակելուց հետո:
Color Me-ն մշակված է այնպես, որ մեկ րոպեում հատուկ սպունգի միջով անցնում է 15 000 հարված, ինչն իր հերթին հանգամանալի տարածում է տոնային միջոցը: Հենց այդ զարկերն են ապահովում մաշկի կատարյալ հավասար տոնը: Նոր beauty-սարքը վաճառասեղաններին հկայտնվի սեպտեմբերից, իսկ մինչ այդ մասնագետները մշակում են Color Me-ից ճիշտ օգտվելու ցուցումները:
01-07-2026 12:54 Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38 Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34 Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։ Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17 ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56 Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր: