Մազերի խնամքի համար գերչակի յուղի հրաշագործ հատկությունների մասին լեգենդներ են պտտվում: Այն պարունակում է գեղեցկության А и Е վիտամինները, ամրացնում և թարմություն է հաղորդում, խթանում է մազերի աճը:
Գերչակի յուղը իսկական հրաշք-միջոց է նաև ունքերի ու թարթիչների խնամքի համար, առավել ևս, որ բավականին էժան է: Այն նպաստում է, որպեսզի.
-մաշկից վերանա քորը,
-մազերն ամրանան,
-կանխվի մազաթափությունը,
-խթանվի մազերի աճը:
Ինչպես օգտագործել գերչակի յուղը:
Քայլ 1. Նախապատրաստական փուլ: Նախքան beauty-ընթացակարգին անցնելը, վերցրեք տուշի համար նախատեսված հին վրձին և այն հանգամանալի լվացեք օճառով: Իհարկե, կարող եք օգտագործել նաև բամբակեպատ ձողիկ, սակայն այն իր մեջ ներծծում է շատ յուղ և թարթիչները չի ներկի 100%-ով: Եթե դեղատան տարրան Ձեզ անհարմար կթվա, ապա կարող եք յուղը դատարկել ավելի հարմարավետ տարողության մեջ:
Քայլ 2. Ընթացակարգն սկսելուց առաջ պետք է դեմքի վրայից լվանաք ողջ կոսմետիկան: Վրձինով գերչակի յուղը քսեք ունքերի երկայնքով` մազերի աճման ուղղությամբ:
Քայլ 3. Այժմ նույնն արեք թարթիչների հետ: Գերչակի յուղով խնամքը կպահանջի շուրջ երկու շաբաթ` միչև կզգաք շոշոփելի արդյունք:
05-05-2025 00:58 Բրազիլիայի ոստիկանությունը հայտարարել է, որ կանխել է ռումբի պայթյունը, որը նախատեսված էր շաբաթ օրը Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում Լեդի Գագայի համերգի ժամանակ, հայտնում է BBC News-ը։ Այս ծրագրի համար պատասխանատու անձը և մի դեռահաս ձերբակալվել են, հայտնել է ոստիկանությունը X-ում։ Համերգին, որը կարելի էր այցելել անվճար, հավաքվել էր ավելի քան երկու միլիոն մարդ։
05-05-2025 00:50 Գրեթե 63 տարի առաջ անհետացած կինը գտնվել է ողջ և անվնաս այն բանից հետո, երբ նրա անհետացման գործը վերանայվել է, հայտնել է ամերիկյան Վիսկոնսին նահանգի ոստիկանությունը։ Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Օդրի Բաքեբերգը 20 տարեկան էր, երբ անհետացել էր փոքրիկ Ռիդսբուրգ քաղաքում գտնվող իր տնից 1962 թվականի հուլիսի 7-ին։ Իր հայտարարության մեջ Սաուկ շրջանի շերիֆ Չիպ Մայսթերը նշել է, որ Բաքեբերգի անհետացումը «տեղի է ունեցել իր ընտրությամբ, այլ ոչ թե որևէ հանցավոր գործունեության կամ անազնիվ խաղի հետևանքով»։
03-05-2025 08:29 Սննդաբանները նշել են, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են։ Մասնագետների խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել ուտելուց առնվազն երկու ժամ հետո։
02-05-2025 11:40 Ընկերներ ունենալը դրական է ազդում առողջության վրա: Ըստ մասնագետների՝ ընկերների հետ շփումը 50 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը և անհանգստության մակարդակը։ Գիտնականներն ապացուցել են, որ մարդու՝ թեկուզ մեկ լավ ընկեր ունենալը նվազեցնում է սթրեսային իրավիճակներում արտազատվող կորտիզոլի և բորբոքային պրոտեինների մակարդակը, որոնք մեծ դեր են խաղում ինֆարկտի և ինսուլտի առաջացման գործում։
02-05-2025 11:21 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մադրիդում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում 6:3, 7:5 հաշվով հաղթեց աշխարհի 17-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։ Եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը, որը 6:1, 6:1 հաշվով պարտության էր մատնել աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։