Կրեմ` կնճիռների դեմ. պատրաստեք տանը
26.04.2014
Սիրելի լեդիներ, Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է պատրաստել և օգտագործել այս կրեմը, որի օգնությամբ Ձեր մաշկը մեկ շաբաթվա ընթացքում կատարյալ տեսք կստանա:
Ցանկալի է, որ այն քսեք քնելուց երկու ժամ առաջ: Արդյունքը կնկատեք երեք օր անց: Բաղադրատոմսն այնքան էլ բարդ չէ ու իսկապես հրաշքներ է գործում:
Անհրաժեշտ են.
0,5 ձվի դեղնուց
2 թեյի գդալ ձիթապտղի ձեթ,
1 թեյի գդալ կերակրի աղ,
2 թեյի գդալ երիցուկի արգանակ (1 ճաշի գդալ երիցուկը եփեք 200 մլ ջրով 15-20 րոպե),
0,5 մեղր,
2 թեյի գդալ կոսմետիկ վազելին:
Պատրաստման եղանակը.
Նշված բաղադրիչները գդալով լավ խառնեք այնքան, մինչև ստանաք միատարր զանգված: Այն դրեք սառնարանի մեջ:
Թեթևակի մեսրմամբ այն քսեք դեմքին: 30 րոպե անց մաքրեք բամբակը նախապես թաթախելով հանքային ջրի մեջ: Եղեք գեղեցիկ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13526 անգամ
Читать на русском
|