Ամերիկացի մի խումբ գիտնականներ հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս՝ պարբերական մարզումները կարող են օրգազմի հասցնել կնոջը:Ինչպես տեղեկացնում է DailyMail-ը, Ինդիանայի համալսարանի մասնագետներն այս կարծիքը հայտնել են 18-63 տարեկան 300 կանանց մասնակցությամբ մի փորձից հետո: Փորձի ընթացքում կանայք կատարել են ռիթմիկ, մոնոտոն վարժություններ' նախատեսված գոտկատեղից ներքեւի հատվածի համար: Արդյունքում 300 կանանցից 124-ը օրգազմ է ապրել: Նրանց մեծ մասը ամուսնացած է եղել կամ ունեցել է մշտական զուգընկեր:
Հետաքրքրական է, որ արդյունք են տվել ոչ միայն յոգան ու մարզադահլիճային մարզումները, այլև հեծանիվ քշելը, վազքը, արագ քայլը:
Հետազոտողներին դեռևս չի հաջողվել պարզել, թե ինչն է նպաստում նման արդյունքին: Նրանք հայտարարել են, որ այժմ փորձում են հասկանալ՝ արդյոք ֆիզիկական վարժություններով պարբերաբար զբաղվելը կարող է բարձրացնել սեքսուալ կյանքի մակարդակը, եւ ինչպես կիրառել իրենց բացահայտումն ամբողջ արդյունավետությամբ:
11-05-2026 01:18 Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: