Սիրահարների օրը նշելու մի քանի եղանակ
13.02.2014
Սիրահարների օրը հրաշալի տոն է, երբ զույգերը կարող են սեր խոստովանել, իսկ նրանք, ովքեր իրենց սերն ստուգել են ժամանակի ընթացքում, այդ օրը կարող են ավելի շատ ժամանակ հատկացնել միմյանց և ևս մեկ անգամ ասել՝ «սիրում եմ»:
Եթե ռեստորան գնալը կամ մոմերի ներքո ընթրիքը Ձեզ այդքան էլ հետաքրքիր չէ, ապա Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է մի քանի եղանակ՝ տոնն անսովոր անցկացնելու համար:
Կազմակերպեք ֆոտոսեսիա: Այս գաղափարն իրագործելու համար Դուք կարող եք հրավիրել պրոֆեսիոնալ լուսանկարիչ կամ ինքներդ նկարել միմյանց: Եթե կանգ առնեք վերջին տարբերակի վրա, ապա կարող եք չզսպել Ձեր երևակայությունը:
Նկարեք ձեր մարմինների վրա: Տանը կամ բոդի-արտ-ի սաունայում կարող եք զվարճանալ և դրսևորել Ձեր կրեատիվությունը: Կարող եք օգտագործել ներկեր և հինա, որպեսզի մարմնի վրա ստանաք հնդկական մոտիվներ: Վրձինն ու խոզանակը կլինեն Ձեր գլխավոր գործիքները: Միայն թե զերծ մնացեք դեմքի վրա ինչ-որ նկարչություն անելուց. գուցե լվացվելուց հետո ներկերը միանգամից չանցնեն:
Խոհանոցային մենամարտ: Ոչ ոք Ձեզ չի խանգարում՝ խոհանոցում անեք այն, ինչ ուզում եք: Մի փնտրեք հեշտ ուղիներ, վերցրեք Ձեզ անծանոթ բաղադրատոմս և փորձեք պատրաստել:
Զբոսանք ձիով: Կենդանիների հետ շփումը դրական կանդրադարնա Ձեզ վրա, իսկ եթե վաղուց երազել եք զբոսնել ձիով, ապա ճիշտ ժամանակն է ցանկությունն իրագործել:
Ճանապարհորդություն այլ քաղաք: Որպեսզի ստանաք նոր տպավորություններ, պարտադիր չէ վերցնեք արձակուրդ և մեկնեք արտասահման: Այս հանգստյան օրերին Դուք կարող եք մեկնել այլ քաղաք, ուր թարմ զգացողություններն ու ռոմանտիկ տրամադրությունն ապահովված կլինի:
Լիարժեք լիցքաթափվեք: Եթե մտածում եք՝ տանը մնալն այս տարի Ձեզ համար չէ, ուրեմն գնացեք այնտեղ, ուր մինչև լուսաբաց կհնչի երաժշտություն և հնարավոր կլինի պարել:
LADYNEWS.am Դիտվել է 8366 անգամ
Читать на русском
|