Ազարենկո. «Շարապովայի հետ խաղում թեկուզ մեկ վայրկյան թուլանալը նշանակում է պարտվել»
19.03.2012
Վիկտորյա Ազարենկոն 6:2, 6:3 հաշվով հաղթանակ է տարել Մարիա Շարապովայի նկատմամբ Ինդիան-Ուելսի մրցաշարի եզրափակչում: Խաղից հետո Ազարենկոն նշել է, որ Շարապովան հիանալի տիրապետում է մարտական խաղի կանոններին:
«Խաղալով Շարապովայի դեմ՝ պետք չէ հեծանիվ հայտնագործել, բայց կորտ դուրս գալիս պետք է դրսևորես քեզ հարյուր տոկոսով: Հիանալի գիտեմ, որ Մարիան տիրապետում է բարձրագույն խաղի, այնպես որ թուլանալ իր հետ խաղում թեկուզ և մեկ վայրկյանով նշանակում է պարտվել: Եթե անգամ մի փոքր հնարավորություն տաք նրան՝ հաղթելու, ապա նա հաստատ կօգտվի այդ հնարավորությունից»,- Վիկտորյա Ազարենկոյի խոսքերն է մեջբերել WTA-ն:
WTA-ի այսօր հրապարակած' թենիսիստուհիների համաշխարհային դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել բելառուս Վիկտորյա Ազարենկոն: Դիտվել է 1868 անգամ
|