Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ

Ի՞նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի»

19.10.2013

Ի ՞նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի»


Սերը, ինչպես հայտնի է՝ դաժան է: Անիմաստ է վիճել այս առումով: Կարևոր է սովորել այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն:


Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին.

 1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես:

 2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները:

 3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ' դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք:

 4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ:

 5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա:

 6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում:

 7. Մնա քո տեղում, ինչ էլ պատահի՝ մի տեղափոխվեք. «անարժանն» Աֆրիկայում էլ է անարժան:

 8. Ազատիր մի մեծ արկղ, որպեսզի այդտեղ տեղավորես թավա, լուսարձակ, բաժակներ և այլ մանր-մունր բաներ, որոնք կնվրիր քո «անարժանը» մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին:

 9. Բաժանորդագրվիր «Աստղագուշակ» ամսագրին: Ամեն շաբաթ, հիասթափության պահերին, այնտեղ գրված կլինի, որ «գալիք շաբաթ քեզ սպասվում են ուրախալի իրադարձություններ»:

 10. Օրագրում գրիր այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ: Երջանիկ ընտանիք, գուցեև չստացվի, փոխարենը՝ կարող եք հրապարակել «Սեքսը մեծ քաղաքում»-ից ավելի հետաքրքիր գիրք և միլիոններ աշխատել: Մանրուք չէ և այնքան հաճելի:

 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 25393 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կնոջը երջանիկ լինելու համար միայն մեկ բան է պետք

13.12.2025
Կնոջը երջանիկ լինելու համար միայն մեկ բան է պետք...

Տղամարդ, որը գեղեցկացնում է կանանց

15.11.2025
Ինչ միջոցներով է տղամարդը գեղեցկացնում կանանց։

Անկեղծ երկխոսություն ամուսնության մասին 

08.11.2025
–Ես ինչպե՞ս ես կարող եմ ամուսնանալ մի տղամարդու հետ, որը ստում է։

Ի՞նչով է տարբերվում ուժեղ ամուսնը թույլիկից

25.10.2025
Ի գիտություն բոլոր ամուսնացած կանանց։

Տղամարդու երազանքը

11.10.2025
Ահա, թե ինչի մասին են հաճախ երազում տղամարդիկ․․․

Խոստացել եմ ամուսնանալ իր հետ, բայց...

04.10.2025
Վերջին երեք տարվա ընթացքում ես արդեն հինգ անգամ խոստացել եմ ամուսնանալ իր հետ, բայց․․․

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-12-2025 09:33
Գերմանիայի Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղը կարող է սովորել ոչ միայն իրական իրադարձություններից, այլև պարզապես մտքում պատկերացվածներից: Նման պատկերացված փորձառությունները՝ դրական կամ բացասական, կարող են ազդել նյարդային գործընթացների և վարքագծի վրա, որոնք համեմատելի են իրական իրավիճակների հետ: 
19-12-2025 01:28
Աղի, կոֆեինի, շաքարի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է վնասել ոսկորները,զգուշացնում են բժիշկները։ Այս մթերքներն արագացնում են կալցիումի կորուստը օրգանիզմից և հանգեցնում ոսկորների փխրունության:
19-12-2025 00:50
61-ամյա Մոնիկա Բելուչին շարունակում է մնալ եվրոպական ամսագրերի ամենապահանջված աստղերից մեկը։ Դերասանուհին լուսանկարվել է Elle Italia ամսագրի նոր համարի համար։ Ամսագրի շապիկը հրապարակվել է Instagram-ում, իսկ մնացած լուսանկարները կներկայացվեն ավելի ուշ։ Բելուչին լուսանկարվել է Հռոմի կենտրոնում՝ կրելով վառ հանդերձանք՝ SA SU PHI-ի կարմիր մետաքսե թիկնոց և Cartier-ի բազմաթիվ զարդեր։
19-12-2025 00:47
Էլվիս և Պրիսցիլա Փրեսլիների թոռնուհին՝ դերասանուհի Ռայլի Քիոն, Ջոն Տրավոլտայի և նրա կնոջ՝ Քելլիի 15-ամյա որդու կենսաբանական մայրն է: Լեգենդար երգչի ժառանգորդուհին իր ձվաբջիջները նվիրաբերել է զույգին, հաղորդում է TMZ-ը:
19-12-2025 00:14
Ճապոնիայում 32-ամյա Յուրինա Նոգուչին պաշտոնապես ամուսնացել է ChatGPT-ի միջոցով ստեղծված վիրտուալ զուգընկերոջ՝ Լուն Կլաուս Վերդուրի հետ, որը հիմնված էր տեսախաղի կերպարի վրա։ Արարողության ընթացքում հարսը անցել է միջանցքով՝ վարդագույն և սպիտակ ծաղիկների փունջով շքեղ հարսանեկան զգեստով և հանդիպել իր «փեսացուին» լրացված իրականության ակնոցների միջոցով։ Լուն Կլաուս Վերդուրան հայտնվել է խորանի մոտ տեղադրված սմարթֆոնի էկրանին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.12.2025
Դիտվել է 2685 անգամ
16.12.2025
Դիտվել է 1469 անգամ
17.12.2025
Դիտվել է 325 անգամ
19.12.2025
Դիտվել է 247 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster