Ինդիան-Ուելսում կայանալիք խոշոր մրցաշարի նախօրեին ցուցադրական մարտ են անցկացրել աշխարհի ուժեղագույն երկու թենիսիստուհիներ Մարիա Շարապովան եւ Կարոլին Վոզնյացկին:
Ինչպես հաղորդում է eurosport.ru-ն, Շարապովան դանիացուն հաղթել է 6:3-6:4 հաշվով, բայց պարտվել է մրցակցու բոյֆրենդին՝ գոլֆիստ Ռորի Մակիլրոյին: «Նա ինձնից շատ դժգոհ էր»,- ընկերոջ մուտքը կորտ այսպես է մեկնաբանել Վոզնյացկին: Մակիլրոն էլ գլուխ է գովել, որ իրեն երբեմն հաղթել հաջողվում է նաեւ Կարոլինին:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: