Ինչպես գեղեցկանալ անքուն գիշերից հետ
30.05.2013
Աքուն գիշերից հետո ձեզ պետք է շտապ կարգավորել տեսքը և գնալ հավաքույթի՞: LADYNEWS.am-ը Ձեզ ենք ներկայացնում թարմանալու ամենաարագ միջոցները:
Սառը դիմակ: Մոռացեք դեմքը սառցե կտորով մերսելու մասին, դա հաճելի չէ և կարող է վնասակար լինել: Շատ կտրուկ ջերմաստիճանի նվազումը կարող է բացասաբար ազդել արյունատար անոթների վրա, դրանց պատերը կարող են վնասվել: Արդյունքում առաջանումեն անոթային «աստղիկներ» որոնցից ազատվելը այդքան էլ հեշտ չէ:
Ավելի լավ է օգտագործել սառը թեյից կոմպրեսներ, կամ աչքերի ու մաշկի վրա տեղադրել սառը կարտոֆիլի կլորակներ, որոնք կօգնեն ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից:
Եթե այլ օրերին դուք կարող եք բավարարվել միայն տոնային կրեմով, ապա մնան օրերն դա բավար չէ: Անքուն գիշերից հիտո դեմքի գույնն ավելի ճիշտ է կարգավորել թերությունները թաքցնող կոսմետիկայով կամ անգամ գունավոր կորեկտորի օգնությամբ: Ընդ որում այստեղ անհրաժեշտ են ոչ միայն կանաչավուն գույնը, որը սովորաբար օգտագործում ենք կարմրությունը թաքցնելու համար, այլ նաև դեղնավուն և վարդագույն տոները:
Անքուն գիշերից հետո շատ կարևոր է կարմրեցնել ոչ միայն այտերը, այլև մի փոքր էլ կզակը և հոնքերի ներքևի հատվածը:
Լավ ներկեք թարթիչները: Դա լավագույն միջոցն է աշխույժ և հանգստացած աչքերի տպավորություն թողնելու համար:
Իսկ աչքերի մատիտից ճիշտ կանեք հրաժարվել: Հոգնած, կարմրած աչքերին այն լավ տեք չի ունենա: Անքուն գիշերից հետո ուրվագիծն ավելի լավ է պատկերել մուգ ստվերաներկի միջոցով:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12630 անգամ
Читать на русском
|