Քարդաշյանը 100 հազար ԱՄՆ դոլար է գնահատել իր հարսանեկան նվերները
06.03.2012
Քիմ Քարդաշյանն իրականացնում է իր մտադրությունը՝ բարեգործություն հարսանեկան նվերներով:
Քիմն իր հարսանիքի բոլոր հյուրերին նամակ է ուղարկել, որտեղ ասում է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել քո հիասքանչ հարսանեկան նվերի համար: Կարծում եմ, որ պետք է տեղեկացնեմ քեզ այն մասին,որ իմ ստացած բոլոր նվերների գումարը ես տրամադրում եմ բարեգործության»:
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Քիմն իր բոլոր նվերները միասին 100 հազար ԱՄՆ դոլար է գնահատել, բայց երկու անգամ ավելի շատ գումար է տրամադրել բարեգործությանը: Դիտվել է 2164 անգամ
|