Կոսմետոլոգ Նատայի հետ մեր հանդիպումները կազմակերպում են հոնքերիս մեջտեղի փոքրիկ, շատ փոքրիկ մազերը, որոնք շատ մեծ հավանականությամբ տեսանելի են միայն ինձ ու իրեն: Երբ այդ 4-5 ավազակներն էլ անցնեն պատմության գիրկը, Նատային, ինչպես ինքն էր խոստանում մեր հանդիպման սկզբում, կմոռանամ, ու դա կբացատրվի, ինչպես փորձառու կոսմետոլոգն է հիմնավորում, իր պրոֆեսիոնալիզմով… Բայց գուցե և չմոռանամ, մանավանդ նրա վերջին սրամտությունից հետո:
«Տղամարդկանց հարցը շատ հեշտ է, մենակ ցավադիմացկուն լինես ու համբերատար: Ոնց որ էպիլյացիայի ժամանակ: Քի՜չ-քի՜չ, հատիկ-հատիկ լրիվ թերությունները կարելի է արմատից վառել»,- պատի այն կողմից ՝ վարսահարդարների բաժնից եկող կանացի զրույցին եզրակացություն տվեց Նատան: Ինչքան որ ես գլուխ հանեցի նրա փիլիսոփայությունից, տղամարդու թերությունները (հարևան սենյակում դավաճանության «ցնցող» դեպք էր քննարկվում՝ երեք սիրուհիների, ինքնասպանության փորձ կատարած օրինական կնոջ, սթրեսի մեջ գտնվող անմեղ երեխաների մասնակցությամբ) նման են մեր անցանկալի մազերին, որոնց վրա եթե խմբակային հարձակում գործես, ամենայն հավանականությամբ օրեր շարունակ տանը կփակվես ուռած, կարմրած դեմքով:
«Էպիլյացիայի տեսության» առաջին եզրակացությունը ձևակերպենք այսպես՝ բաժանիր, որ տիրես: Ամեն օր բավական է թուլացնել մի «մազիկի» արմատը: Հաջորդ պարտադիր պայմանը հետևողականությունն է: Կոսմետոլոգ Նատայից ձեզ խորհուրդ, սիրելի լեդիներ. հույս չունենաք, թե մաշկի մակերեսից անհետացած մազի հետ Ձեր վերջին հանդիպումը Ձեր առաջին բաժանումն էր… Պատրաստ եղեք դեռ մի քանի ցավոտ հրաժեշտներ կազմակերպելու, մինչև որ նրա արմատը վերջնական այրվի, ու Դուք սպասեք-սպասեք, իսկ նա չգա…
Պայքարի դպրոցի կանոնները իրականում ակնհայտ են ժամանակակից կնոջ համար, մնում է լուրջ վերաբերվել սիրելիի «բզիկներին», ինչպես սեփական անցանկալի մազիկներին :):)
04-11-2026 11:51 Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, հոկտեմբերի վերջին դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան: 28-ամյա կինը հոր կտակի կատարող Ջոն Բրանկային մեղադրել է գումարը պահելու մեջ: Նա պնդում է, որ երաժշտի մահից 17 տարի անց ոչ ոք ոչինչ չի ստացել: Փերիսը պնդում է, որ ժառանգությունը ստանալու ուշացման իրական պատճառ չկա: Խոսքը գնում է պատկառելի 600 միլիոն դոլարի մասին:
04-11-2026 11:38 «Տեսնել ամեն ինչ» ֆիլմը, որը պատմում է խաբեբա Էլիզաբեթ Հոլմսի մասին, դարձել է այս տարվա ամենամեծ նախագծերից մեկը։ Այն անվերջ քննարկվել է սոցցանցերում, վավերագրական ֆիլմի համար գրանցել է վարձույթի ռեկորդ և նախատեսվում է, որ այս գալիք մրցանակաբաշխությունների սեզոնի ընթացքում կմրցի հեղինակավոր մրցանակների համար։ Ֆիլմի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ այն նույնիսկ խախտել է «Օսկար»-ի կանոնը. արարողության 98-ամյա պատմության մեջ առաջին անգամ վավերագրական ֆիլմը կքննարկվի հիմնական, այլ ոչ թե հատուկ անվանակարգերում։
04-11-2026 10:42 Նյու Յորքի քաղաքապետի կինը՝ նկարչուհի Ռամա Դուվաջին, հավակնում է դառնալ նորաձևության խորհրդանիշ։ Նրան արդեն անվանում են «ժամանակակից արքայադուստր Դիանա»։ 29-ամյա Ռամա Դուվաջին սիրիական ծագում ունի։ Նրա էջն ունի 250,000 հետևորդ, և գրեթե բոլոր գրառումները նվիրված են իր արվեստին։ Նա ստեղծում է սև-սպիտակ գծանկարներ, գունագեղ մուլտֆիլմային ոճի նկարներ և անիմացիաներ, որոնք արտացոլում են նրա քաղաքական դիրքորոշումը։ Ռաման նաև համագործակցում է խոշոր ընկերությունների հետ. օրինակ՝ անձնական կայքում ներկայացված են նրա աշխատանքները The New Yorker-ի, The Washington Post-ի, Apple-ի, Spotify-ի և VICE-ի հետ։
04-11-2026 09:58 91-ամյա բրիտանացի դերասանուհի Ջուդի Դենչը հայտնել է, որ տեսողության խնդիրները ստիպել են իրեն դադարեցնել դերասանական կարիերան, հաղորդում է Page Six-ը: Աստղի խոսքերով՝ այլևս չի կարող աշխատել թատրոնում կամ կինոյում, և նույնիսկ սցենարներ կարդալն անհնար է դարձել:
03-11-2026 08:42 «Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։