20-ամյա Քեյթ Ափթոնը հետեւում է թողնում աշխարհի բոլոր սուպերմոդելներին
25.02.2012
Ամերիկացի 20–ամյա սուպերմոդել Քեյթ Ափթոնը արագ տեմպերով նվաճում է ողջ դաշտը: Նա ասպարեզում հայտնվեց ընդամենը 2011 թվականին, երբ նկարվեց վարկանիշային Sports Illustrated Swimsuit ամսագրի շապիկին որպես «Տարվա բացահայտում» մոդել: Հետո նրա էրոտիկ տեսագրությունները սկսեցին ռեկորդներ գրանցել Youtube-ում, իսկ այսօր սկսել են խոսել արդեն, որ բոլոր բարեմասնություններից զատ, Քեյթը նաեւ խելք ունի:
Ինչպես տեղեկացնում է Forbes-ը, աշխարհի ամենահարուստ սուպերմոդել Քեթի Այրլենդն իրեն շարունակողի դերում տեսնում է հենց Քեյթ Ափթոնին: Նա ասել է, որ իրեն դուր է գալիս հետեւելը, թե ինչ համառ է Քեյթն իր պլաններում: «Շատ երիտասարդներ իրենց օրը թողնում են հանգամանքների հույսին: Ավելի ուժեղ տարբերակ է պլան ունենալը եւ հանգամանքները սեփական հայեցողությամբ դասավորելը», - նշել է Այրլենդը: 48-ամյա սուպերմոդելի կարողությունը գնահատվում է մոտ 350 միլիոն դոլար: 20-ամյա Ափթոնը խոստացել է, որ մոտ ապագայում նաեւ իր հարստությամբ կգերազանցի բոլորին: Դիտվել է 2429 անգամ
|