Շակիրան Պիկեին չի խանգարում
21.02.2012
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ իր ընկերուհին' կոլումբիացի երգչուհի Շակիրան, բացասաբար չի ազդում իր կյանքի վրա. տեղեկացնում է Championat-ը:
Իսպանիայում սկսել են խոսել այն մասին, որ Պիկեն վերջին շրջանում սկսել է ավելի թույլ խաղ ցուցադրել, և չի բացառվում, որ դրա պատճառ է հանդիսացել ֆուտբոլիստի կապը երգչուհու հետ:
«Շակիրան բացասաբար չի անդրադառնում իմ կյանքի և խաղի վրա: Նախորդ մրցաշրջանում մենք ևս միասին էինք, բայց «Բարսելոնան» հաղթեց ազգային առաջնությունը և Չեմպիոնների լիգան» - հայտարարել է Պիկեն:
armsport.am Դիտվել է 1898 անգամ
|