Տոնական մոմ. դիզայներական օրիգինալ լուծում (ֆոտո)
04.12.2012
Ամանորյա տոները լավագույն առիթն են տանը մոմերի օգնությամբ կախարդական մթնոլորտ ստեղծելու: Տոները հեռու չեն, եւ LN-ն սկսում է գաղափարներ առաջարկել ձեզ, սիրելի լեդիներ…
Խանութից գնված հասարակ մոմը սեփական ձեռքերով կարելի է վերածել իսկակական հրաշքի: Դրա համար Ձեզ պետք կգա մատիտ, սպիտակ գել, քորոցներ, հարթաշուրթ, կտորից պատրաստված փոքրիկ վարդեր /ցուցադրված օրինակում դրանք կարմիր ու սպիտակ են' համապատսախան մոմի գույնին/, հուլունքներ, ժապավեններ:
Մատիտով մոմի մակերեսին պատկերեք մտածած նախշը, ազատ թողեք երևակայությունն ու ստացեք ուզած պատկերը: Այնուհետև մատիտի հետագծով անցկացրեք սպիտակ գելը և թողեք, որ չորանա:
Այնուհետև հուլունքներն ու վարդերը ամրացրեք քորոցներից, եթե քորոցները շատ երկար են ու կարող են վնասել մոմը, ապա կարճացրեք դրանք հարթաշուրթի օգնությամբ: Սկսեք բուն աշխատանքը: Արդեն իսկ զարդարած քորոցները հետաքրքիր լուծումներով ամրացրեք մոմի վրայի նախշին:
Վերջում կարող եք նաև մոմին ավելի մեծ հետաքրքրություն հաղորդելու համար զարդարել այն համապատասխան գույների բարակ ժապավեններով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 15195 անգամ
|