Ահա թե ինչ է լինում, երբ աղջիկը, մտածելով հանդերձ «ախ ինչու ես սիրեցի քեզ ու ինչու դարձա քո ընկերուհին», աչք է փակում, որ նա «մռայլ երկինք» է եւ ուզում է, որ «ոչինչ չասող հայացքով» նայող այդ տղան ամեն դեպքում լինի իր կողքին… Լիլիթ Հովհաննիսյանի նոր՝ «Ես եմ հորինել»տեսահոլովակի հիմքի «իրական պատմությունը», որի մասին մենք «զգուշացվում» ենք գործողությունների ծավալման հենց սկզբում, կարծում եմ՝ պետք է փնտրել նրա նախորդ տեսահոլովակում: Ինչպես երեւում է, «Դու եթե աղջիկ լինեիր» հորդոր-խրատը չի աշխատել, եւ դրան զուգահեռ, թռվռան աղջիկը «շուտ չի հեռացել» եւ մնացել է ՆՐԱ «ընկերուհին»: Որպես հետեւանք, արդեն նոր տեսահոլովակում ունենք երեխան գրկին մնացած կին (ինչպես սովորաբար ձևակերպվում է այդ իրողությունը), ով վերջապես եկել է այն համոզման, որ իր սերը ինքն է հորինել, եւ կանգնել այն փաստի առաջ, որ «մութ է, մութ է» իր սրտում:
Չէ, հնարավոր չէ, որ Լիլիթ Հովհաննիսյանի ծրագրերում չլինի կանանց իրավունքների պաշտպանության հարց կամ գոնե նրանց սոցիալ-հասարակական խնդիրները շոշափող մի բան: Ափսոս որ դա չենք կարող ճշտել անձամբ նրանից, քանի որ աստղակերտման ճանապարհին երգչուհին եւ նրա ամուսին-պրոդյուսերը սկսել են հարցազրույցներից խուսափել (ընդ որում՝ հատկապես կայքերի հետ աշխատանքին է դա վերաբերում, ինչպես նշել էր Վահրամը): Գուցե դա արգելված պտուղի էֆեկտ ստանալու միտում ունի, եւ անգամ կարծում եմ, որ արդեն արդյունք տվել է որպես PR քայլ: Փոխարենը Լիլիթը ակտիվ կապի մեջ է ֆեյսբուքյան հանրության հետ եւ բավական նպատակային է օգտագործում այդ լսարանը: Նա այսօր համենայն դեպս հայկական շոու բիզնեսի այն քիչ ներկայացուցիչներից է, որ իր գործին վերաբերվում է որպես աշխատանքի (ոչ հոբբիի), ավելին՝ բիզնեսի:
Չշեղվելով կանանց թեմայից եւ նաեւ հիշելով, որ Լիլիթին առաջին անգամ կերպարանափոխված տեսնելուց հետո բոլորը նրան սկսեցին համեմատել Բեյոնսեի հետ, կռահում եմ, որ երգչուհու հաջորդ տեսահոլովակը պատասխանելու է մոտավորապես “Who run the world”(Ով է ղեկավարում աշխարհը) հարցին (հիշեցնենք, որ Բեյոնսեի պատասխանն է՝ Girls!), իսկ հերոսուհին լինելու է երեխային միայնակ մեծացրած, դժվարություններ հաղթահարած ու այդ կապակցությամբ շատ-շատ ասելիք ունեցող կին:
Alisa | 12-01-2013 13:50
Es ov vor grela sra masin togh arajin@ inq@ ira masin mtaci. Ete karcuma vor inq@ anteri e uremn sxalvum e.Amen mard uni ir dzev@ cashak@ ev ayln................
Մարի | 21-11-2012 00:19
Լիլիթի <անհաջող> երկրպագուներ, ինչու եք խառնվել իրար? Սիրում եք?` լսեք: Ու վերջապես արդեն դուք եք զզվացրել Ձեր նույն գրառումներով ու հարձակվողական մեկնաբանություններով: Կարող եք հասկանալ, որ մարդիկ կան, ում դա դուր չի գալիս, ինչու եք բոլորի վրա հարձակվում: Ձեզ ոչ ոք չարգելեց լսել իր երգերը: Մեկի համար դա տկարամտություն ա, մյուսի համար` արվեստի գործ: Խորը շունչ քաշեք ու նորմալ ընդունեք քննադատությունն ու առհասարակ մարդկանց կարծիքը:
Diana | 18-11-2012 15:12
ankaputyun..hangist toxeq eli et axjkan....shat el lavna..ov chi havanum, tox chlsi u chnayi ira tesahoovakner@!!!zzvcriq!
Աննա | 16-11-2012 13:52
Վաաայ, ապրի գրողը, շատ ճիշտ կանխատեսումներ են, հաստատ հաջորդ երգը հենց այդպիսին է լիելու... ուղղակի մարդիկ չեն հասկանում, որ կարևորը քանակը չի աշխատանքի, այլ որակը... Եվ մի բան էլ ` երգի դեպքում շատ ավելի կարևոր է երգը, ոչ թե տեսահոլովակը, որի վրա մեծ գումարներ և աշխատանք են ծախսում, իսկ երգը 5 րոպեում ամենապրիմիտիվ բառերով ու ամենաէժանագին կերպով ներկայացնում... Լիլիթ Հովհաննիսյանի դեմ ոչինչ չունեմ, պարզապես հայկական շոուբիզնեսի օրենքները Լիլիթը լավ կերտեց կարճ ժամանակում` ներկայացնել ինչքան հնարավոր է շատ երգ ու տեսահոլովակ, ընդորում երգը պարտադիր պետք է լինի այնպիսինը, որ համերգներին երգելու համապատասխան լինի, պետք է տեսահոլովակը լինի դասական պատմության մասին` մի քանի անիմաստ մոտիվներ ավելացնելով, ու այսպես շարունակ... դեռ լավ չեմ ուսումնասիրել հայկական շոուբիզնեսի թյուրիմացությունները...
20-11-2026 14:33 Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25 57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12 Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08 Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13 Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։