Շախմատի կանանց աշխարհի առաջնության մրցանակակիրների համար նախատեսված է 450 հազար դոլար
10.10.2012
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը կանցկացվի շախմատի կանանց աշխարհի առաջնություն:
Մրցաշարին կմասնակցեն 64 շախմատիստներ 33 երկրներից: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կկազմի 450 հազար դոլար:
Չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն աշխարհի չեմպիոնները, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարները, շախմատի ֆեդերացիաների նախագահների առաջարկած թեկնածուներն ու մայրցամաքային եւ տարածաշրջանային մրցումներում աչքի ընկած մարզուհիները, գրում է «Спорт Экспресс»-ը:
NEWS.am Sport Դիտվել է 2605 անգամ
|