Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երկու մարդու եմ պարտական' Ջոնին և Շոնին. ՅՈԿՈ ՕՆՈ

16.02.2012

Սարդերի կյանքն ավելի երկար է, քան մարդկանց կյանքը: Նրանք շատ ուժեղ ու տիրական են: Բայց մարդիկ չեն սիրում նրանց, ինչպես չեն սիրում իշխանության և ուժի այլ կրողներին: Հենց սա է պատճառը, որ աշխարհը չի ընդունում նաև ուժեղ կանանց:

                                                                                                                                                              Յոկո Օնո

Յոկո Օնոն ավանգարդի շրջանի նկարչուհի է, երգչուհի, մշակութաբան ու պարզապես ուժեղ կին: Չնայած արվեստի հետ սերտ կապին' նրան առավել հաճախ ճանաչում են իբրև Ջոն Լենոնի երբեմնի կնոջ: Ճապոնուհի Յոկոն ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն, ապրում է Նյու Յորքում: Փետրվարի 18-ին կլրանա նրա 79-ամյակը:

Կյանքի առաջին տարիները նա անցկացրել է մոր հետ Տոկիոյում: Հետագայում հիշելով մորը' նա ասել է. «Ինչպես ցանկացած մոր ու աղջկա մոտ, մեր հարաբերություններում էլ են եղել բարդ ժամանակաշրջաններ: Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում հաստատել լավ հարաբերություններ, եւ «մայր»-ը դարձել էր իմ հիվանդագին թեման: Եկավ մի պահ, երբ ես զգացի, որ երբեք չեմ ցանկանալու լինել մեկի մայրը, եւ դա շարունակվեց նույնիսկ դստերս' Կյոկոյի ծնվելուց հետո: Թերեւս, սա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ ես կորցրի նրան: Հետո, երբ Ջոնն ու ես սկսեցինք ապրել միասին կարճ ընդմիջումից հետո, ես զգացի, որ երեխան կլինի լավագույն տարբերակը մեզ համար: Ու ծնվեց Շոնը: Բայց, կարծում եմ, մայր լինելը մինչ օրս էլ հեշտ չի տրվում ինձ»:

Առաջին անգամ Յոկոն ամուսնացել է հակառակ ծնողների կամքին: Տոսի Իտիյանագին' նրա առաջին ամուսինը, տաղանդավոր, բայց աղքատ կոմպոզիտոր էր:

Երկար տարիներ Յոկոն փորձել է արժանանալ հանդիսատեսի հավանությանը: Սակայն բազմաթիվ կատարումները, ներկայացումներն ու ցուցահանդեսները արդյունք չէին տալիս, իսկ քննադատները հրաժարվում էին նրան լուրջ ընդունել: Անհաջողությունների շարքը Յոկոյին հասցրեց դեպրեսիայի, նա մի քանի անգամ փորձել է վերջ դնել կյանքին ինքնասպանությամբ, բայց ամուսնուն միշտ էլ հաջողվել է նրան փրկել: Աղջկա ապրելակերպի մասին լսելուց հետո ծնողները նրան ստիպողաբար տեղափոխեցին Ճապոնիա և տեղավորեցին մի հոգեբուժարանում:

Հենց այդտեղ էլ նրան գտավ ապագա ամուսինը' Էնտոնի Կոկսը, ով նրա արվեստի մեծ սիրահարն էր և լսելով աղջկա դժբախտությունը՝ անհապաղ եկել էր Ճապոնիա' նրան ոգևորելու: Յոկոյի դուրսգրումից հետո նրանք միասին մեկնեցին Նյու Յորք, որտեղ ամուսինը դարձավ Յոկոյի պրոյեկտների պրոդյուսորը, ու նրա գործերը բավական առաջ գնացին: Շուտով ամուսիններն աղջիկ ունեցան'Կյոկո Օնո Կոկսը:

Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն, որպեսզի Յոկոն կարողանա առաջխաղացում ունենալ նկարչության մեջ:
«Բիթլզ» խմբի երգիչ Ջոն Լենոնը մի անգամ եկավ Յոկոյի ցուցահանդեսին Պոլ Մակարտնիի խորհրդով: Ջոնին հիացրեց ցուցադրության մի նմուշ. սպիտակ պատերով սենյակում դրված էր մի աստիճան, իսկ առաստաղից կախված էր մանրադիտակ: Բարձրանալով վեր' հանդիսատեսը պետք է վերցներ մանրադիտակը և դրա միջոցով կարդար առաստաղից կախված կտավի վրա «այո» բառը: Իր սեփական խոսքերով' Լենոնը սպասում էր մի խաբկանք, որ հանդիսատեսին ցույց կտա, թե ինքն իզուր է այդքան վեր բարձրացել, ու հիացավ այն ժամանակ, երբ իսկապես կարդաց' «այո»-ն:

Ցուցահանդեսի ժամանակ կայացած առաջին հանդիպումից հետո Յոկոն շարունակ փորձում էր արժանանալ Ջոնի ուշադրությանը: Նա ժամերով նստում էր Ջոնի տան մոտ և սպասում պատճառի՝ ներս մտնելու համար:

Մի անգամ Լենոնի կինը' Սինտյան, ներս թողեց նրան, որպեսզի վերջինս տաքսի կանչի: Օրեր անց Յոկոն հայտարարեց, որ նրանց տանն է մնացել իր մատանին և սկսեց սպառնալիքներն ու փողի պահանջները: Սինտյան, ով առանց այդ էլ շվարած էր տարօրինակ ճապոնուհու վարքից, ապշեց, երբ մի անգամ տեսավ նրա ուղարկած ծանրոցի մեջ ջարդված բաժակ կարմիր ներկի մեջ:

Յոկոյի ամուսինը, ով սկզբից հովանավորում էր նրա կապը Լենոնի հետ, հասկացավ, որ գործն անցել է թույլատրելիի սահմանը և սկսեց բռնություն կիրառել կնոջ ու աղջկա նկատմամբ' ցանկանալով վերջ դնել դավաճանություններին: Յոկոն լրջորեն անհանգստանում էր իր ու աղջկա համար:

Կյանքի դժվարությունները մտերմացրին Ջոնին ու Յոկոյին, եւ սկսվեց նրանց համատեղ կյանքը Լոնդոնում:
Ջոնը հաճախ էր նրան տանում «Բիթլզ»-ի փորձերին, ինչը խախտում էր խմբի օրենքը' ներս չթողնել կողմնակի անձանց: Խմբի ներսում աճում էր լարվածությունը, նաեւ այն պատճառով, որ միևնույն ժամանակ Լենոնն ու Օնոն զբաղվում էին ստեղծագործական համագործակցությամբ:

Այս ընթացքում Յոկոն մասնակցեց «Բիթլզի» մի քանի ձայնագրությունների («Revolution 9», «Birthday», «The Continuing Story of Bungalow Bill»), իսկ 1969-ին ստեղծվեց նրա ու Լենոնի համատեղ խումբը' Plastic Ono Band-ը:
«Բիթլզի» քայքայումից երկու տարի անց ամուսինները հաստատվեցին Նյու Յորքում: ԱՄՆ-ում նրանց գտնվելն այդ տարիներին կասկածի տակ էր. նրանց մեղադրում էին թմրանյութ պահելու մեջ: 1973-ին զույգի հարաբերությունները դարձան էլ ավելի լարված, և Յոկոն որոշեց բաժանվել Ջոնից: Հետաքրքրական է, որ Յոկոն միացրեց ամուսնուն Լենոնների անձնական օգնական Մեյ Պենգի հետ և ուղարկեց նրանց հանգստանալու Լոս Անջելեսում:

Երկու տարի անց զույգը կրկին միացավ, բայց լուրեր են պտտվում, թե դրան են նպաստել հիպնոսի մի քանի կուրսերը, որ Յոկոն անցկացրել է Ջոնի համար:

Նրանց որդին' Շոնը, ծնվել է Լենոնի ծննդյան օրը' 1975 թ-ի հոկտեմբերի 9-ին: Սկսած այդ օրվանից ու մինչև Լենոնի մահը (1980 թ-ի դեկտեմբերի 8) զույգն ապրել է հարաբերականորեն առանձնացված հասարակությունից' Դակոտայում:


Ամուսնու մահից շատ չանցած' Յոկոն ամուսնանում է հնաոճ իրերի առևտրով զբաղվող Սեմ Խավադտոյի հետ: Այս կապը տևում է մինչև 2001 թվականը: Հետո Յոկոն լրջորեն զբաղվում է երգչուհու իր կարիերայով: 1982-ին թողարկած «It’s Alright (I See Rainbows)» ալբոմի «My Man» և «Never Say Goodbye» երգերը մեծ հաջողություն են ունենում: Երկու տարի անց Յոկոն հանդիսատեսի դատին է հանձնում նաև Լենոնի անավարտ ալբոմը'«Milk and Honey»-ն:

1995-ից Յոկոն աշխատում է որդու' Շոն Օնո Լենոնի ղեկավարած IMA խմբի հետ: Առաջին համատեղ գործը «Rising» ալբոմն էր: Խմբի հետ աշխատելուց առաջ Յոկոն ունեցել է բազմաթիվ հոգեբանական խնդիրներ. «Սկզբում տատանվում էի: Ես ու Շոնը լավ ենք հասկանում իրար, ես չէի ուզում, որ մեր հարաբերությունները վերածվեն երկու երաժիշտների կռվի: Նաև վախենում էի, թե կստեղծվի կարծիք, որ ես օգտագործում եմ երիտասարդ Շոնին: Բայց ամեն ինչ հաջող անցավ»:

Յոկո Օնոյի երաժշտությանը բնորոշ «ճչոցները» մեկ անգամ չէ, որ խանգարել են նրան: Նա բազմիցս խոստովանել է, որ ուզում է հանել դրանք: Այս ցանկությունն ավելի է արմատավորվել Շոնի հետ համագործակցության առաջին տարիներին: Այս առիթով Յոկոն մի անգամ հիշել է. «Շոնը ինձ ասաց' մամ, հիմա դու կարող ես ուղղակի դու լինել, ու ես այդպես էլ արեցի»: Թերևս լավ է, որ նա չի վերացրել այդքա՜ն յոկոյական «ճչոցները», քանի որ նրա երգերն ասես արտացոլում են այն, թե ինչպես է այդ կինը փորձում ազատվել իր զայրույթից, ցավից ու վախերից: Ինչպես ինքն է ասել. «Երբ ես երաժշտություն եմ ստեղծում, բավական բաց եմ ու խոցելի, ուստի այս թուլությունները դրսևորվում են»:

Վավերագրական ֆիլմերը Յոկոյի արվեստի մասին միշտ էլ առանձնապես շատ են պատմում «The Beatles» - ի հետ համագործակցության շրջանից, եւ գրեթե ոչինչ'նրա անհատական կարիերայի մասին: Շատերին թվում է, թե նրա հեղինակությունը երբևէ դուրս չի գա Ջոնի «ստվերից» այն դեպքում, երբ նա ունեցել է և ունի փայլուն անհատական արխիվ, բայց, իր իսկ խոսքերով ասած, սրա համար ինքը քեն չի պահում. «Ես քեն պահող չեմ: Ջոնն ու «Բիթլզ»-ը կյանքիս մի շատ կարեւոր մասն են: Բացի այդ, միայն երկու մարդկանց առջև եմ ես ինձ զգում խորապես պարտական' Ջոնի և Շոնի: Համագործակցության լեզվով ասած' նրանք միշտ էլ եղել ու մնում են ամենայուրօրինակն իմ կյանքում»:

Այն, որ Լենոնն իրոք Յոկոյի համար կարևոր է, վկայում է նրա նաև մեկ այլ հարցազրույց: Լրագրողի հարցին, թե ինքը ներքին երկխոսություն վարում է Ջոն Լենոնի հետ, Ջոնը ապրում է նրա հիշողության մեջ, թե՞ մի լրիվ այլ աշխարհում, Յոկոն պատասխանել է. «Ինձ մինչ օրս թվում է, թե մենք դեռ միասին ենք. սա Ձեր հարցի պատասխա՞նն է»:


Մենք բոլորս տառապում ենք մեղքի զգացողությունից մեր տարբեր բնական էմոցիաների պատճառով: Դա նման է այն պահին, երբ զգում ես, որ չես կարող ասել, թե պատրաստվում ես գնալ զուգարան: Ամեն զգացմունք որ ես դնում եմ երգերիս մեջ, դիտվում է որպես տաբու' զգացմունք, որ մենք պետք է թաքցնենք կամ ճնշենք: Իսկ ես ասում եմ, որ մենք պետք է հանդիպենք նրա հետ եւ սիրենք նրան: Մենք պետք է սովորենք սիրել մեզ այնպիսին, ինչպիսին կանք:

Ինձ ոգեշնչում են իմ փորձն ու մտքերը: Ինձ համար ամենակարեւորը փորձս փոխանցելն է: Ես երբեք չեմ մտածել, թե ինչպես մարդիկ կընկալեն այս կամ այն գործս: Երբ ես ներշնչված եմ, դա այն է, ինչ հարկավոր է, ու այլևս կարևոր չէ կհավանեն դա, թե' ոչ:

Ես կարծում եմ, որ այսօր աշխարհում շատ է դաժանությունը: Լավ է, որ հաճախ այդ դաժանությունը էկրան է բարձրանում, քանի որ մենք տեսնում ենք այն իրականությունը, որում ապրում ենք: Այլ հարց է, որ շատերը ցույց են տալիս նման տեսարաններ պարզապես զարմացնելու կամ փող աշխատելու համար:

Հուսով եմ, որ արվեստը կարող է ազդել մարդու գիտակցության վրա ու փոխել այն:

Կարելի է ստանալ ուժեղ տպավորություն, ոգեշնչում, անգամ երբ մի խնձոր ուղղակի ընկնում է ծառից: Իմ արվեստի և ինձ վրա ազդեցություն է ունեցել, թերեւս, ամբողջ քաղաքակրթությունը, արեւմտյան եւ արեւելյան ամբողջ մշակույթը:

                                                                                                                             Լարա Առաքելյան

Դիտվել է 12542 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երգչուհի Ադելը նիհարել է 45 կիլոգրամով և զարդարել նորաձևության Vogue ամսագրի շապիկը

09.10.2021
Երգչուհին նաև ծավալուն հարցազրույց է տվել՝ առաջինը հինգ տարվա դադարից հետո:

Ինչպիսի տեսք ունի 40-ամյա Քիմ Քարդաշյանը լողազգեստով Instagram-ում և իրական կյանքում

02.09.2021
Պապարացիների կողմից արված կադրերն ապացուցում են, որ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանն առանց ֆոտոշոփի և ճիշտ կեցվածքի նման է սովորական երկրային կնոջ:

Բեյոնսեն խոսել է անցյալի սխալների մասին. «Ես շատ հաճախ էի դիետաներ պահում»

12.08.2021
39-ամյա երգչուհի Բեյոնսեն դարձել է Harper՝s Bazaar ամսագրի ամերիկյան տարբերակի նոր հերոսուհին: Փոփ -դիվան նկարահանվել է սեպտեմբերյան համարի չորս շապիկների համար, որոնք ստացել են The Icon Issue անվանումը:

Աշխարհում առաջին ողջ մնացած յոթնյակ-երկվորյակները մեծացել են

28.07.2021
1997-ի նոյեմբերի 9-ին Այովայի բնակչուհի Բոբի Մաքքոին և նրա ամուսինը՝ Քենին, հայտնվեցին լրատվամիջոցների վերնագրերում: Ամուսինները դարձել էին գիտությանը հայտնի առաջին ծնողները, ովքեր միանգամից յոթ երեխա են լույս աշխարհ բերել, որոնք բոլորն էլ ողջ են մնացել:

«Ինձ հաջողվել է դառնալ սեփական նավի նավապետը»․ Մեգան Ֆոքս

24.07.2021
35-ամյա Մեգան Ֆոքսը նոր կերպարներ է կերտում։

Երկու մետրանոց մազերով ռուս աղջիկը բացահայտել է մազերի խնամքի գաղտնիքը

15.07.2021
Մայամիում բնակվող ռուս աղջիկը երկու մետրանոց մազեր է աճեցրել ու բացահայտել դրանց խնամքի գաղտնիքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2021 10:56
Տոկիոյում Ճապոնիայի գահաժառանգի դուստրը՝ արքայադուստր Մակոն, ամուսնացել է հասարակ մարդու՝ Քեյ Կոմուրոյի հետ, նրանք հանդիպում էին մի քանի տարի: Այդ մասին հաղորդել է Kyodo News-ը՝ վկայակոչելով Կայսերական պալատի վարչությունը: Նա զրկվել է կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից եւ այժմ կրելու է ամուսնու ազգանունը:
27-10-2021 10:40
Բրիտանական թագավորական ընտանիքի մասին «Թագը» սերիալի նոր եթերաշրջանում կցուցադրեն արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը: Զրույցը պատմության մեջ է մտել այն բանի շնորհիվ, որ Դիանան, որն այն ժամանակ արդեն չէր ապրում ամուսնու հետ, լրագրող Մարտին Բաշիրին պատմել է արտամուսնական կապերի, պալատական ինտրիգների, ինչպես նաեւ իր հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների եւ նախկին ամուսնու՝ արքայազն Չարլզի «անպիտան լինելու» մասին:
27-10-2021 07:47
Ալյոնա Վոդոնաեւան Մոսկվայում 19 միլիոն ռուբլիով բնակարան է գնել իր կատվի համար: 39-ամյա հեռուստահաղորդավարուհու մոր եւ որդու մոտ սրվել են ալերգիայի նոպաները, սակայն Ալյոնան պատրաստ չէ բաժանվել սիրելի կենդանուց, այդ պատճառով որոշել է նրա համար բնակարան գնել իր գեղեցկության սրահից եւ նախկին ամուսնու բնակարանից ոչ հեռու։
27-10-2021 01:11
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգին ձախողում է ունեցել անհաջող վարսահարդարման պատճառով: Պատճառը վարսերի արհեստական երկարացումն է, որը բավականին անբնական է արված եղել, ինչն էլ չի վրիպել Ջոլիի երկրպագուների աչքից: Նրանք դերասանուհու մազերի հետ կապված վիճակն «աղետ» են որակել՝ 46-ամյա Ջոլիին խորհուրդ տալով աշխատանքից ազատել վարսահարդարին:
27-10-2021 00:15
Երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսներին «մեծ պատվի համար»։ Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը երգչուհուն և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
Բրիտանական «Duran Duran» փոփ խմբը հրապարակել է «Anniversary» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Հոլովակում հայտնիներից շատերն են ներկա՝ Բիլի Այլիշ, Քիմ Քարդաշյան, Էլթոն Ջոն, Դենիել Քրեյգը՝ Ջեյմս Բոնդի կոստյումով եւ նույնիսկ Եղիսաբեթ երկրորդը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.10.2021
Դիտվել է 1311 անգամ
21.10.2021
Դիտվել է 309 անգամ
26.10.2021
Դիտվել է 301 անգամ
27.10.2021
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster