Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Լեւոն Արոնյանի մուսա Արիաննե Կաոիլի. Ես սիրում եմ Հայաստանը

22.08.2012

«Ես սիրում եմ Հայաստանը: Վերջին վեց տարում ութ անգամ եղել եմ Հայաստանում: Ինձ շատ են հետաքրքրում Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը: Եթե ես սիրահարված չլինեի հայկական մշակույթին, ապա իմ թեզը ձեր երկրի մասին չէի գրի»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հասաց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի սիրելի ընկերուհին եւ պարզապես մուսան ֆիլիպինուհի Արիաննե Կաոիլին (ծնվել է 1986-ին, միջազգային վարպետ է, ներկայացնում է Ավստրալիայի շախմատային ֆեդերացիան): Լեւոնն ու Արիաննեն արդեն երկար ժամանակ միասին են ապրում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ստամբուլում կմեկնարկի Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Համաշխարհային դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը դարձյալ կառաջնորդի Հայաստանի ազգային հավաքականը:

Արիաննե, ինչպե՞ս պատահեց, որ սկսեցիր հետաքրքրվել շախմատով:

Ես վեց տարեկան էի, սովորում էի դպրոցում: Մի անգամ դպրոցի գրադարանում պատահաբար տեսա, թե ինչպես են բարձր դասարանի տղաները շախմատ խաղում: Ես սկսեցի ամեն օր հետեւել նրանց խաղին եւ այդպես սովորեցի:

Որո՞նք են մասնագիտական ներկա ծրագրերդ:

Այժմ ես աշխատում եմ որպես խորհրդատու: Հիմնականում կառավարական հաճախորդների հետ աշխատող մեծ խորհդատվական ընկերությունում: Նպատակս մագիստրատուրան ավարտելն է, բայց քանի որ աշխատանքս հետաքրքիր է եւ կարեւոր իմ կարիերայի համար' ուսումս ավարտելը միշտ հետաձգվում է: Իմ դիմպլոմայինի թեման Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է, հիմնականում նրա տնտեսական եւ բիզնես հարաբերությունները Հայաստանի հետ կառավարական եւ մասնավոր ոլորտներում: Ինձ շատ են հետաքրքրում Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը:

Հե՞շտ է լինել խելացի կին:

Ես չեմ կարծում, որ շատ խելացի եմ: Ես ուղղակի շատ օրհնված եմ եւ ունեմ շատ էներգիա:

Ի՞նչ հատկություններ պետք է ունենա կինը:

Կարծում եմ իդեալական կինը պետք է ունենա բարություն, գթասրտություն, էլեգանտություն եւներքին ուժ:

Ի՞նչ նախասիրություններ ունես:

Ես սիրում եմ լատինական պարեր, նաեւ երգում եմ: Այս պահին աշխատում եմ ջազ ալբոմի վրա, որտեղ ես կատարում եմ վոկալ պարտիաներ, ինչպես նաեւ երաժշտության համահեղինակն եմ: Սա պարզապես զվարճանքի համար է: Առանց արվեստի արտահայտման որեւէ միջոցի ես կընկնեի դեպրեսիայի մեջ: Առանց արվեստի կյանքը շատ դժբախտ կլիներ: Հենց այս պատճառով էլ ես սիրում եմ խաղալ շախմատ:

Ինչպե՞ս եք ծանոթացել Լեւոն Արոնյանի հետ:

Մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկեր միջազգային վարպետ Ալեքս Վոհլը: Ալեքսը գիտի ինձ վեց տարեկանից, իսկ Լեւոնին' պատանեկան տարիքից:

Լեւոնի հետ հաճա՞խ եք շախմատ խաղում, եւ քանի՞ անգամ ես դու հաղթել նրան:

Մենք երբեք միմյանց դեմ չենք խաղում: Ես այդքան հիմար չեմ, որ, նույնիսկ, փորձեմ:

Հե՞շտ է լինել աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկի սիրելի մարդը, կյանքի ուղեկիցը:

Դա շատ հետաքրքիր է: Նա միշտ մտովի ինձ մարտահրավերներ է նետում, ինչն ինձ շատ է դուր գալիս:

Վստահ եմ' դու Լեւոնին անգիր գիտես. կիսվիր մի քանի գաղտնիքներով, օրինակ' նրա բնավորության առանձնահատկություններով:

Կարծում եմ, նրա բնավորության լավագույն գծերից մեկը (նաեւ իմ բնավորության) այն է, որ նա միշտ սիրում է սովորել: Եթե նա ինչ-որ բանով հետաքրքված է, նա ցանկանում է հետազոտել այն եւ ամեն ինչ իմանալ դրա մասին: Նա նույնպես սիրում է սովորել նոր բաներ, անգամ, եթե դա մարտահրավեր է նրա համար եւ դուրս է նրա հարմարավետության գոտուց: Օրինակ' պարերը:

Հաջորդ բանը, որ գալիս է մտքիս դա այն է, որ նա կատակասեր է. սիրում է ծիծաղել եւ ինքն իրեն շատ լուրջ չի վերաբերվում: Լեւոնի յուրահատկությունն այն է, որ նա միշտ մարդկանց մեջ լավն է տեսնում:

Ինչպիսի՞ն է Լեւոնը առօրյա կյանքում:

Հանգիստ, զվարճասեր, արկածախնդիր, միշտ հետաքրքրասեր, երբեք ոչ ձանձրալի:

Եղել ես Հայաստանում: Ի՞նչ կասես մեր երկրի մասին:

Ես սիրում եմ Հայաստանը: Վերջին վեց տարում ութ անգամ եղել եմ: Անցյալ տարի երկու ամիս Հայաստանում եմ անցկացրել, իմ թեզի համար հետազոտություններ էի անում: Ես շատ վայրերում եմ եղել, նույնիսկ, Վրաստանի սահմանամերձ գյուղերում: Իմ ամենասիրելի վայրը Դիլիջանն է: Սիրում եմ խորովածը եւ հայկական խոհանոցը' հատկապես Լեւոնի մայրիկի պատրաստած ուտեստները, ինչպես նաեւ գյուղական սնունդը, որը քաղաքում չես գտնի:

Ես սիրում եմ հայոց պատմությունը: Շատ եմ կարդացել հայ պատմիչների: Հայերը շատ հետաքրքիր ազգ են: Եթե ես սիրահարված չլինեի հայկական մշակույթին, ապա իմ թեզը ձեր երկրի մասին չէի գրի:

Ինչքան հասկացա, դու հայերեն մի քիչ խոսում ես: Ո՞ր արտահայտություններս ես հաճախ օգտագործում:

Ներողություն իմ արտասանության համար: Այդ արտահայտություններն են «ի՞նչ կա չկա, բան չկա, սովածեմ, հոգնածեմ, շատ լավ բանա, արա դե լավ էլի, ուզում եմ խորոված խոզի, շատ համովա, քյարթու ռաբիզ»: Բայց իմ առավել սիրած արտահայտությունը, որ օգտագործում եմ' երեւանյան տաքսու վարորդների հետ է լինում: Նրանք կարծում են, թե ես չգիտեմ' ուր եմ գնում (բայց ես Երեւանի կենտրոնական փողոցները շատ լավ գիտեմ): Շատ դեպքերում նրանք երկարացնում են ճանապարհը կամ կրկնակի գումար են ուզում: Այդ ժամանակ ես ցույց եմ տալիս հաշվիչին եւ միշտ հարցնում եմ նրանց. «Էս ի՞նչա, ախպեր»:

Ո՞ր տեղը կգրավի Հայաստանի հավաքականն առաջիկա Օլիմպիադայում:

Աղոթենք առաջին տեղի համար: Առաջ Հայաստան:

 

NEWS.am Sport

Դիտվել է 5462 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1273 անգամ
02.07.2026
Դիտվել է 342 անգամ
03.07.2026
Դիտվել է 238 անգամ
06.07.2026
Դիտվել է 218 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster