Մազերի նորաձև աքսեսուարներ
09.08.2012
Ժապավեններ. մազերի ժապավեններն այս տարի, ինչպես երբեք ակտուալ են: Եթե Դուք ամրացնեք այն մազերի մեջ' մեծ բանտով կամ փետուրով, ապա օրիգինալ արտաքինն ապահովված է:
Աբադոկներ. այս աքսեսուարը լավ պահանջարկ ունի: Կապ չունի՝ Ձեր մազերը երկար են, թե ոչ: Կրեք աբադոկն ու Ձեր արտաքին տեսքն ամբողջովին կփոխվի: Դուք կարող եք նեղ կամ լայն օղակ ընտրել, միատոն կամ գունավոր, կիսաթանկարժեք քարերով, բանտերով,արհեստական ծաղիկներով, պլաստիկ կամ մետաղե, կաշվե կամ ակրիլից: Այս սեզոնին կատուալ են բանտով և ծաղիկով օղակները:
Գլխակապեր. սրանք նույնպես դուրս չեն գալիս նորաձևությունից: Սրանցից կարելի է էթնո ոճ ստանալ:
Ամրակ. Առաջ այս աքսեսուարը սանրի և միաժամանակ աքսեսուարի դեր էր տանում: Այսօր այն ավելի շատ օգտագործվում է որպես յուրաքանչյուր սանրվածքի զարդ: Քարերով զարդարված ամրակներն անփոխարինելի են: Հատկապես ակտուալ են հարսանեկան ամրակները:
Դիադեմաներ. սա ամենապրակտիկ աքսեսուարներից մեկն է, որը թույլ է տալիս շուտ մազերը հավաքել և խնամված տեսք հաղորդել դրանց:
Դիադեման յուրաքանչյուր արքայադստեր զարդն է:
Իսկ եթե ուզում եք , որ Ձեր կերպարը միշտ տարբերվող և հմայիչ լինի, աշխատեցրեք երևակայությունը: Հաճախ մեկ թարմ ծաղիկն էլ կարող է աննկարագրելի աքսեսուար դառնալ մազերի համար: Դիտվել է 16038 անգամ
|