Թևնոց- պայուսակներ. երկու աքսեսուար` մեկում (լուսանկարներ)
03.08.2012
Սա այն դեպքն է, երբ պայուսակն ու թևնոցը դառնում են Ձեր կերպարի անպակաս բաղադրիչները: Դիզայներները հետաքրքիր թևնոց- պայուսակներ են առաջարկում նորաձևությանը հետևողներին և պարզապես նրանց, ովքեր սիրում են օրիգինալ աքսեսուարներ: Այս թևնոց-պայուսակը հասցրել է դառնալ նաև 2012 ամռան թրենդը:
Այսպիսի աքսեսուար ստեղծելու գաղափարը իտալացի դիզայներ Ռոբերտո Կովալիինն է: Նման պայուսակներ, որոնց բռնակի փոխարեն թևնոց է, այժմ կարելի է տեսնել նաև Irfe, D&G, Chanel և այլ դիզայներներական տների հավաքածուներում: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել պայուսակից թևնոց անցմանը: Ոմանք նախընտրել են օձաձև թևնոց-շղթա, ոմաքն կաշի են օգտագործել, իսկ մյուսները՝ ամենատարբեր մետաղներ:
Չնայած իրենց փոքր չափսերին' թևնոց-պայուսակները բավականին թանկարժեք են, քանի որ պայուսակները հիմնականում իսկական կաշվից են, իսկ շղթաները պարզապես արվեստի գործ կարելի է համարել: Այն հիանալի է նայվում թե երեկոյան զգեստների հետ, թե ամենօրյա հագուստի:
Բայց սրանք այդքան էլ պրակտիկ մոդելներ չեն, քանի որ հազիվ տեղավորեն միայն ձեր կոսմետիկ պարագաներից մի քանիսը, սակայն հաստատ ամենաէլեգանտն ու գեղեցիկն են: Դիտվել է 10811 անգամ
|